Հայերեն   English   Русский  

Նիգերիայում Բոկո հարամը առևանգել է ևս 60 կանանց և 31 տղաների


​Բոկո հարամի զինյալները ևս 60 աղջիկների և 31 տղաների են առևանգել Նիգերիայի գյուղերից:


  
դիտումներ: 1034

Առևանգումները տեղի են ունեցել Կումբազայում, որը գտնվում է Չիբոկի մոտակայքում, որտեղից ապրիլին առևանգել էին 200 դպրոցական աղջիկների:

Այս առևանգումները մեծացրել են խաղաղ բնակչության անվտանգության տագնապները, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրությունը բնակիչներին չի փրկում Բոկո հարամի հարձակումներից:

Երկրի անվտանգության ուժերը հերքել են առևանգումների մասին լուրերը:

Նիգերիայի կառավարությանը մեծապես քննադատել են երկու ամիս առաջ դպրոցական աղջիկների առևանգմանը արագ չարձագանքելու համար:

Չնայած առևանգված աղջիկներից 50-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, այնուամենայնիվ, առևանգվածների 75 տոկոսը դեռևս չի հայտնաբերվել:

Բոկո հարամը իրենց մոտ գտնվող գերիներին վերադարձնելու դիմաց պահանջում է ազատ արձակել իր ձերբակալված անդամներին:

Բոկո հարամ խմբավորման դեմ տեղական խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ընթացքում չորս գյուղացի է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: