Հայերեն   English   Русский  

Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի թիմի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի հասցեին


  
դիտումներ: 982

Ֆուտբոլիստները սովորաբար խուսափում են գովաբանել այլ թիմերում հանդես եկող խաղացողներին:

Իսկ ահա, Կոլումբիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

Գերմանական հեղինակավոր Bild պարբերականի լրագրողի հետ զրույցում Խամեսը նշել է, որ Հենրիխը գերազանց է փոխարինել Մարիո Գյոտցեին, ով «Բորուսիայից» տեղափոխվել էր «Բավարիա»:

Ի դեպ, մինչև Մխիթարյանի տրանսֆերն իրականացնելը «Բորուսիան» ցանկանում էր գնել Ռոդրիգեսին, սակայն Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը 45 միլիոն եվրո էր, որը չափազանց շատ էր «Բորուսիայի» համար։ Նրա փոխարեն Յուրգեն Կլոպի թիմը ձեռք բերեց Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին` վճարելով 27,5 մլն եվրո։

Հավելենք, որ Խամեսն աշխարհի առաջնության 4 խաղում 5 գոլ է խփել ու մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Նա նաև 3 գոլային փոխանցում է կատարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: