Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը


  
դիտումներ: 546

Հունիսի 23-28-ը Ստամբուլում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութունը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնում է, որ մեր ընտրանին այդ պատասխանատու ստուգատեսում ելույթ է ունենալու ամբողջական կազմով՝ 8 ըմբիշներով:

Թուրքիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են Նորայր Հախոյանը (50 կգ), Սլավիկ Գալստյանը (55 կգ), Տարոն Դումոյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Հարություն Միքայելյանն (96 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Հիմա ՀՀ երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ ուսումնամարզական վերջին հավաքն է անցկացնում Երևանում գտնվող Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Հունահռոմեական ոճի մեր երիտասարդ ըմբիշները մրցավայր են մեկնելու հունիսի 24-ին:

Ըստ մրցաշարի ժամանակացույցի հունիսի 26-ին՝ Թուրքիայի ժամանակով ժամը 16-17-ը կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հունիսի 27-ին ժամը 10-14-ը տեղի կունենան այս քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը, իսկ ժամը 18-20-ը՝ եզրափակիչներն ու պարգևատրման արարողությունը:

Մինչ այդ ժամը 16-17-ը կկայանա 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հունիսի 28-ին առաջնության վերջին օրը ժամը 10-14-ը տեղի կունենան այս քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի հանդիպումները, իսկ ժամը 18-20-ին եզրափակիչ փուլի գոտեմարտերն ու պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: