Հայերեն   English   Русский  

Կառավարության որոշումը նոր թանկացումների առիթ կտա. Գագիկ Գինոսյան


  
դիտումներ: 746

Կառավարության որոշումը պոպուլիստական հայտարարություն է:

Սա Գագիկ Գինոսյանի վերաբերմունքն է Կառավարության որոշման նկատմամբ, ըստ որի` սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ: Սոցիալապես անապահով շուրջ 105.000 ընտանիքների կամ շուրջ 400.000 անձանց համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24.000 ՀՀ դրամի չափով:

Անկախի հարցին պատասխանելով` Գինոսյանը ասաց.«Կարիքավոր ընտանիքներին հատկացվող գումարից եռակի ավել գումար տրամադրվելու է, որպեսզի բացահայտեն , թե այդ որ ընտանիքներն են, ինչքանով են կարիքավոր: Կստեղծվի մի հաշվիչ մեքենա, որից հետո կասեն դա ապահովելու համար անհրաժեշտ է ևս երեք դրամով թանկացնել էլեկտրաէներգիան»:

Գագիկ Գինոսյանը նկատեց, որ ակտիվիստ երիտասարդները բավականին հասուն գործելաոճով հանդես եկան այս իրավիճակում. «Նրանք իմաստուն դիվանագիտություն վարեցին և հուսով եմ նույն ձևով կկարողանան տանել իրենց գործողությունները: Պահանջը հստակ ձևակերպված է մենք պահանջում ենք կասեցնել որոշումը: Բանակցություններից հրաժարվելու միտումը ճիշտ է: Բանակցություններ կարող են լինել, եթե այդ պահանջի նկատմամբ հստակ վերաբերմունք լինի: Եթե ասեն, որ գոնե ժամանակավոր կասեցնում են, ապա կարող են սկսվել բանակցություններ»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանիր հերթին նշեց, որ վերականգնվում է պինդ ոսկոր ունեցող հայ երիտասարդը: Այս գործընթացները կշարունակվեն:

Անդրադառնլաով այ հարցին, թե ինչ պետք է անի պայքարող շարժումըհաջողության հասնելու համար, Վարդանյանը հիշեցրեց «Դ!եմ եմ» շարժման ստրատեգիան. «Նախ, նրանք ունեին 20 հոգանոց ղեկավար մարմին, և այդ 20 հոգուց ամեն մեկը մի ընկերության ղեկավար էր, շատ խելացի մարդիկ էին: Նրանց միացել էին շատ պրոֆեսիոնալ իրավապահներ և տնտեսագետներ, ու նախարարն ինչ ասում էր՝ ապուշություն էր դուրս գալիս, քանի որ իրենք գիտեին իրականությունը: Հիմա նույնպես պետք է նույն ճանապարհով գնալ ու վերջում ձևավորել արհմիություններ, և այլն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: