Հայերեն   English   Русский  

Ծաղկեպսակ ժողովրդից՝ թալանչիներին. Ուղիղ


  
դիտումներ: 1977


Բաղրամյան պողոտայում, չնայած հորդ անձրևին, եղանակային անբարենպաստ պայմաններին, հոսանքի գնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիները համառորեն շարունակում են կանգած մնալ, ավելին՝ ուժգնացող անձրևի հետ ավելի ուժգին վանկարկել "Հայաստան":

Ցուցարարների տրամադրությունը բարձր է, պահանջն՝ անփոփոխ: Շուտով սպասվում են Ոչ Թալանին նախաձեռնության անդամների ելույթները: Ցուցարարներին կմիանան Ազատության հրապարակում հավաքված մարդիկ:

Ցուցարարները քիչ առաջ ծաղկեպսակ բերեցին,ո րի վրա գրված է "Ժողովրդից՝ թալանչիներին": Ծաղկեպսակը հանդիսավոր բերեցին ու դրեցին ցուցարարների ու ոստիկանների միջև ընկած հատվածում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: