Արարատի Լուսառատ համայնքի դպրոցականները նոր ուսումնական տարին կդիմավորեն Հայկական Կարմիր խաչի կողմից վերանորոգված դպրոցում
դիտումներ: 104987
Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիսուկե Յամագիշին և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը:
ՀԿԽԸ նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն 2014 - 2015 թթ. ուսումնական տարում արդեն հնարավորություն ունեն կրթություն ստանալու բարեկարգ և ժամանակակից պայմաններում: Դպրոցի շենքի ներքին հարդարման և կահավորման աշխատանքներն իրականացվել են Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի միջոցով: