Հայերեն   English   Русский  

Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերի ցանկը


  
դիտումներ: 676

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:

Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:

«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`

«Հավատ»

Faith

  • «Աղջիկըլուսնիվրա», Հայաստան, Արեն Մալաքյան
    “Girl on the moon”, Armenia,
    Aren Malakyan
  • «Մարդասպանիսիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ
    “The heart of a murderer”, Italy,
    Catherine McGilvray
  • «Ոգինշարժմանմեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր“Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher

«Հույս»

Hope

  • «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա
    “The silent killer”, Spain, Raul Mancilla
  • «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի
    “After shock”, Iran, Mahmoud Yazdani Bahramabadi
  • «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան
  • “May 1945”, Belarus, Nona Sisakyan

«Սեր»

Love

  • «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո
    “I have just had a dream”, Spain, Javi Navarro
  • «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով
    “Big boy”, Russia, Yuri Solodov
  • «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով
  • «Coctebel's pebbles»,Russia, Andrey Osipov

«Խաղաղություն»

Peace

  • «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա
    “Senses”, Spain
    , Jose Vega
  • «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի
    “Rangan 99”, Iran, Tiyam Yabandeh Jahroumi
  • «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի
    “Ants apartment”, Iraq, Tofigh Amani

«Հանդիսատեսի համակրանք»

Audience Sympathy

  • «Ժողովող», Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի
  • “Ecclesiastes”, Israel, Photo-interpretation by Dmitry Brickman

Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալԱրամ Սուքիասյանը, Խարբերդիմասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: