Հայերեն   English   Русский  

Ի դեպ, այս խնդիրն իր լուծումը ստացել է ոչ Արտաշատ քաղաքի բյուջեի հաշվին. Արգամ Աբրահամյան


  
դիտումներ: 796

ՀՀ վարչապետի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քաղաքապետ ընտրվելուց հետո Արտաշատի քաղաքացիներին անվճար երթուղայիններով է ապահովում, ընդ որում` ոչ Արտաշատ քաղաքի բյուջեի հաշվին:

Այս մասին Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արգամ Աբրահամյան

«Նախընտրական շրջանում արտաշատցիները բազմիցս բարձրացնում էին Արտաշատի տրանսպորտին վերաբերվող խնդիրներ, ինչն իսկապես կարևոր է: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո որոշեցի առաջիններից մեկն անդրադառնալ այս խնդրին: Եվ այսօր արդեն քաղաքում գործում են անվճար երթուղայիններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են երթևեկել քաղաքի մի ծայրից մյուսը: Քաղաքի տրանսպորտային խնդիրներին անդրադառնալու եմ առաջիկայում ևս:
Ի դեպ, այս խնդիրն իր լուծումը ստացել է ոչ Արտաշատ քաղաքի բյուջեի հաշվին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: