Հայերեն   English   Русский  

Ոչ Թալանին. հուլիսի 14-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն


  
դիտումներ: 874

Ոչ Թալանին նախաձեռնությունը հուլիսի 14-ին շարժման 3 պահանջներից մեկի կատարման պահանջով երթ է կազմակերպում:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. "Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։


Սույն հավաք-երթն իրազեկված է։
Հավաքի երթուղին – Մոսկվա կինոթատրոն -Թումանյան - Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն"





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: