Հայերեն   English   Русский  

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է


  
դիտումներ: 614

Հուլիսի 6-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, իրականացվող գործընթացներին հետևում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին: Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում, որը ևս անցնում է կազմակերպված և բարձր մակարդակով: Անցկացվող ստուգումների մասին այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: