Հայերեն   English   Русский  

Հյու Ջեքմանի կինը արգելել է նրան աշխատել Անջելինա Ջոլիի հետ


  
դիտումներ: 376

Հյու Ջեքմանի կինը՝ Դեբորա Լիա Ֆերնեսը շոուներից մեկի ընթացքում կատակով հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իր ամուսինը չի աշխատի Անջելինա Ջոլիի հետ:

Նա նշել է, որ դերասանի ներկայացուցչին հայտնել է, որ Ջեքմանին չի թույլատրվում աշխատել Անջելինայի հետ: Ինչևէ՝ նա ավելի ուշ նշել է, որ դա կատակ էր:

Զույգը ավելի ուշ բացահայտել էր իրենց ամուսնության երկարակեցության գաղտնիքը՝ հայտնելով, որ կարևորը ճիշտ զուգընկեր ընտրելն է:

Ջեքմանը նշել է, որ Դեբորան պայման է դրել, որ իրենք երկու շաբաթից ավել միմյանցից հեռու չպետք է մնան և իրենք մինչ հիմա պահում են այդ պայմանը:

Ջեքմանը և Ֆերնեսը ամուսնացել են 1996թ-ին: Նրանք երկու որդեգրած երեխա ունեն և պայքարում են համատեղ երեխա ունենալու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: