Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Կարար մի քանի հոգու գլուխ ջարդվեր՝ մի քանի ապակի ջարդվեց. Սյունիքի մարզպետի թիկնապահը իր կազմակերպած ինքնադատաստանի մասին


  
դիտումներ: 423

«Սյունիքում վենդետայի ալիք է բարձրացել: Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, կոտրվել են խանութի ապակիներն ու դռները: Հարձակումը կազմակերպել է Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի թիկնապահ հայտնի Զարզանդ Նիկողոսյանը, ով պարբերաբար հայտնվում է իրավապահների տեսադաշտում, բայց հմտորեն ամեն անգամ խուսափում է պատժից:

- Բա ըտենց բան կարելի՞ էր անել, որ մանավանդ իրան, իրա ընտանիքին էդքան լավություններ ա արել, չի կարելի, չէ:

- Բայց նրա մեղքը դեռ ապացուցված չէ:

- Դե, ժամանակի խնդիր ա:

- Հիմա Դուք հաշվեհարդար եք տեսնում, օրենքից վե՞ր եք Ձեզ դասում:

- Բա կարելի՞ էր նման բան անել:

- Իսկ ինչո՞ւ պետք է Գարեն Աթաջանյանը ցանկանար սպանել Խաչատրյանին, Եթե, Ձեր ասելով՝ այդքան լավություն է արել:

- Ես չգիտեմ, չեմ կարող ասել: Հետաքննությունը կպարզի:

- Իսկ ի՞նչ կասեք Արա Բուդաղյանի մասին, նա ի՞նչ կապ ունի:

- Եթե ընդեղ են, ուրեմն կապ ունեն, բա ինչի Ձեզ չեն տանում ԱԱԾ, եթե մասնակից չլինի, ընդեղ նստած չի լինի:

- Բա սկզբում էլ ոմանք ասում էին, որ հենց Սուրիկ Խաչատրյանն է իր դեմ մահափորձ կազմակերպել:

- Էէէ, մի ապուշ մի բան է ասել, երկու կիսախելագար էլ ընգել են դրա հետեւից: Հենա՝ կամաց-կամաց պարզվում է սաղ:

- Ճնշումներ չե՞ն գործադրվել իր վրա, հիմա Ձեր արարքը ճնշում չէ՞։


- Ազիզ ջան, էդ բանը, իմ արածը ցանկացած ղափանցի կարար աներ, որտև ինչ որ էդ Գարին ա արել, ինքն իրա արածով ղափանցու անունի վրա մեծ բիծ ա թողել: Էսօր ղափանցիք ուղղակի ամաչում են, որ էդ գործին առնչվող մարդը ղափանցի ա:

- Իսկ հետաքրքիր է՝ բավարարվելու եք միայն խանութների ապակիներ կոտրելով, թե՞ այլ միջոցներ էլ եք ձեռնարկելու:

- Դե, կարար մի քանի հոգու գլուխ ջարդվեր՝ մի քանի ապակի ջարդվեց, բավարարվել եմ դրանով:

- Իսկ ոստիկանությունում ի՞նչ ասացին, ինչպե՞ս Ձեզ ազատ թողեցին: Որովհետեւ երեւում է, որ Դուք շատ վրդովված եք եւ սպառնալիք եք այդ ընտանիքի համար:

- Էդի քո ենթադրություններն ա: Ես ըտենց մտադրություններ չունեմ: Ինչի՞ պահեին ինձ:

- Ուրիշի սեփականությունն եք վնասել:

- Հասնում ա՝ վնասել եմ, հետո: Փորձաքննությունը կպարզի, կգնահատեն, կփոխհատուցենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: