Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Հուլիսի 9-ին Հայաստանում մեկ օրով նախագահ է լինելու Գալուստ Սահակյանը


  
դիտումներ: 1136

«Հուլիսի 9-ին Հայաստանում մեկ օրով նախագահ է լինելու Գալուստ Սահակյանը: Այդ օրը երկրից բացակայելու է Սերժ Սարգսյանը, նա Ուֆայում մասնակցելու է BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան. Հարավաֆրիկյան Հանրապետություն), ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) և ԵՏՄ ղեկավարների հետ հանդիպմանը: ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախագահի հետ Ուֆա են մեկնում նաև Էդվարդ Նալբանդյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, մի քանի այլ նախարարներ:

Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական բլոկի նախարարների հետ մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այսպիսով, Գալուստ Սահակյանը, ըստ Սահմանադրության, մնում է երկրի գլուխը: Հատկանշական է, որ 2 շաբաթ շարունակ Բաղրամյանը փակած ակտիվիստները որոշել են հենց Գալուստ Սահակյանի նախագահության օրը՝ հուլիսի 9-ին, մեծ հանրահավաթ անցկացնել, որից հետո չեն բացառել այլ գործողությունների անցնելը»,–գրում է թերթը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: