Հայերեն   English   Русский  

Պետք է սկսել հստակ քայլեր անել. Սերգեյ Դանիելյան


  
դիտումներ: 615

Պայքարի ուրիշ փուլ պիտի ստեղծվի, իսկ կկարողանա՞նք դա կազմակերպել, թե ոչˋ դժվար է ասել:

Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը` անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:

«Պետք է սկսել հստակ քայլեր անելˋ լույսերն անջատել , գործադուլներ անել և այլն: Օրական մի ժամ ընդամենը անջատել հոսանքը, այքան էլ դժվար չէ: Եթե մեզ վնաս են տալիս, մենք էլ պետք է նրանց գրպանին վնաս տանք: Իսկ այդ միտինգները ավարտվեցին, ըստ երեւույթին, դե, ինչքա՞ն կարելի է փողոցում կանգնել»,-նշեց դերասանը:

Դանիելյանն ընդգծեց, որ այս շարժումը ցույց տվեց՝ «գալստուկավոր» մարդկանցից , հանրապետական կուսակցության երիտասարդներից բացի, այլ քաղաքացիներ էլ կան, ովքեր մարդկանց խնդիրներով են ապրում. «Երևացին գունավոր, գեղեցիկ, ռոք լսող, ճաշակով երեխաներ, ովքեր մեր ապագան են և վաղը լինելու են հարց լուծողներ»:

Ըստ դերասանի` սխալ է սպասելը, որ ոստիկանությունը մի քանի օրում կփոխվի.

«Բոլոր երկրներում էլ ոստիկանները ծեծող, ջարդող կառույց են, ինչ հրահանգ ստանում են՝ դա էլ անում են, ուստի, միամտություն է կարծել, որ ոստիկանությունը մի քանի օրում բարեփոխվել է»:

Ասուլիսին ներկա Գագիկ Գինոսյանը իր հերթին նշեց, որ խնդիր լուծումը կարող է լնել, եթե ՀԷՑ-ը ազգայնացվի. «Եթե նրան զրկեն մենաշնորհից, որևէ Բիբին չի կարող ամենաթողություն թույլ տալ իրեն, և կիմանա, որ մրցակից ընկերություն կա, որը սպասում է իր բացթողմանը»,-ասաց նա:

Նա շեշտեց, որ այս պայմաններում շատ կարևոր է համապատասխան հոգեբանությունը չկորցնելը. «Երիտասարդներըպետք է իմանան, որ երկրի տերը, իրենց ճակատագրի տերն իրենք են: Շատերն են հասկացել, որ կա մի խավ, շերտ, որին հնարավոր չէ գրպանել»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: