Հայերեն   English   Русский  

​Խնձորի մուրաբա (բյուրեղյա թափանցիկ)


  
դիտումներ: 5326

Այս մուրաբան պատրաստելու համար 1 կգ խնձորի համար 1,2 կգ շաքարավազ է պահանջվում:

Պատրաստման եղանակը

Խնձորը լվանալ ու միջուկը հեռացնել, ապա թասի մեջ դասավորել ու վրան լցնել շաքարավազը: 10-12 ժամից խնձորից հյութ կանջատվի: Թասն իր պարունակությամբ դնել մարմանդ կրակին ու երբեմն-երբեմն խառնելով եփել:

Երբ օշարակը եռա, պետք է դնել մի կողմ, որ հովանա ու միրգը ներծծվի այդ օշարակով: Միայն այդ կերպ մուրաբան թափանցիկ ու սաթե կդառնա: Խնձորների վրա թեթևակի ծանրություն դնել, որ դրանք օջարակի մեջ ընկղմվեն:

Երկրորդ անգամ պետք է թասը դնել կրակին ու եփել, ապա կրկին մի կողմ դնել, որ հովանա:

Երրորդ` վերջնական փուլում խնձորի մուրաբան կրկին պետք է դնել կրակին ու եռացնել 5-10 րոպե:

Այս կերպ պատրաստված մուրաբան թանձր է ստացվում: Հովանալուց հետո պետք է մաքուր, ախտազերծված տարաների մեջ լցնել, ապա վերջնականապես սառչելուց հետո բերանը փակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: