Հայերեն   English   Русский  

Վախճանվել է Օմար Շարիֆը


  
դիտումներ: 605

83 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ Օմար Շարիֆը:

Եգիպտացի դերասանը մահացել է այսօր առավոտյան հայրենի Եգիպտոսում` Կահիրեի հիվանդանոցներից մեկում` սրտի տագնապից:

Օմար Շարիֆ

Օմար Շարիֆը մեծ ճանաչում է բերել «Լոուրենս Արաբացին» ֆիլմում կատարած իր դերով, որով նա 1962թ. առաջադրվել էր «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Շարիֆը հայտնի է նաև Բարբարա Սթրեյզանդի հետ «Ծիծաղելի աղջիկը» երաժշտական կատակերգությունից:

Հայ հանդիսատեսին Շարիֆը առավելապես ծանոթ է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից, «Հարեմ» ժապավենից` Աբդուլ Համիդ երկրորդի դերով:

Դերասանը տառապում է ալցհայմերի հիվանդությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: