Հայերեն   English   Русский  

«Մեկ, երկու, երեք…». Արման Երիցյանի կինոնկարը ներկայացված է ​«Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերի մրցույթում


  
դիտումներ: 2067

«Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերի մրցույթում այս տարի ներկայացված է Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք…» կինոնկարը:

Միխայիլի զարմանալի, սրտառուչ և երբեմն էլ զվարճալի պատմությամբ ֆիլմը ցույց է տալիս Ընտրյալների ճանապարհը: Ամեն մի կերպարի անձնական պատումը ներկայացվելով՝ հմտորեն միահյուսվում է գլխավոր հերոսի շուրջը: Չնայած ամեն պատմություն խիստ անձնական է, և Ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումները ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել:

Սա Արման Երիցյանի թվով 9-րդ ֆիլմն է:

Արման Երիցյանը լրագրողների հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ ոչ պրոֆեսիոնալ, այն էլ ` մեծահասակաների հետ աշխատանքը հատուկ մոտեցում է պահանջում.

«Ոչ խաղարկային վավերագրական ֆիլմերում ռեժիսորի մասնագիտական առաջին կոչումը համբերատարությունն է, եթե համբերատար չլինես` ոչնչի չես հասնի: Պետք է ահավոր համբերատար լինել` որսորդի պես: Պետք է նաև աննկատ լինես, համբերես` մինչև նրանք կբացվեն, քեզ կպատմեն բոլոր գաղտնիքները: Պետք է լինես ազնիվ ընկերոջ պես, որ հետո ոչ բոլոր գաղտնիքները հրապարակես»,- ասաց նա:

Ի դեպ, ռեժիսորը նկարահանումների ընթացքում հասցրել է մտերմանալ հերսոների հետ, որոնց հետ մինչև հիմա կապ է պահպանում:

Նշենք, որ «Մեկ, երկու, երեք…» կինոնկարը հայկական արտադրության միակ ֆիլմն է , որ ներկայացված է վավերագրական ֆիլմերի անվանակարգում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: