Հայերեն   English   Русский  

Աժ կազմում կընդգրկվի առնվազն 101 պատգամավոր` ըստ Սահմանադրության նոր նախագծի


  
դիտումներ: 1649

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշակի պարզաբանումներ տվեց նոր նախագծի վերաբերյալ:

Մասնավորապես, խոսելով ԱԺ-ում նախատեսված փոփոխությունների մասին նա նշեց. «Պառլամենտում լինելու են այն բոլոր կուսակցությունները, որոնք կուսակցությունների համար կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսանոց շեմի արգելքը»:

Թովմասյանն ընդգծեց, որ Աժ կազմում կընդգրկվեն առնվազն 101 պատգամավորներ. «Տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ 198 պատգամավոր, գործնականում՝120-130»,- հստակեցրեց Արդարադատության նախկին նախարարը:

Այսպես, օրինակ, եթե որևէ կուսակցություն առաջին փուլում 45 տոկոս ձայն ստանա, ապա երկրորդ փուլում հաղթելու դեպքում իր մանդատները կավելանան, և խորհրդարանում կհայտնվեն օրինակ՝ 110 հոգի: Հրայր Թովմասյանն ասաց նաև, որ երկրորդ փուլում կարող է նաև դաշինքներով մասնակցություն լինել, և հնարավոր է նաև կոալիցիաների ձևավորումը:

Անդրադառնալով հանրապետության նախագահի պաշտոնի իրավասությունների փոփոխություններին` սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նշեց, որ խորհրդարանական համակարգերում հանրապետության նախագահը կառավարման գործընթացում ներգրավվածություն չունի, նա Սահմանադրության կանոնների պահպանության հետևողն է համարվում. այդ պարագայում նա պետք է լինի չեզոք, նախագահն իրավունք չունի քաղաքական կողմերից մեկին աջակցի:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, առնվազն վերջին 7 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը, որը վերաբերում է նաև նստակյացությանը:

«Հանրապետության նախագահի խնդիրը մնայուն և հիմնարար արժեքներին հետևելն է»,-ընդգծեց Պողոսյանը:

Նա նաև հավելեց, որ սահմանդրական փոփոխությունների նախագիծը վերջնական չէ և ենթակա է որոշակի խմբագրումների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: