Հայերեն   English   Русский  

​Հայաստանցի հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն


  
դիտումներ: 937

Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում ու ի պատիվ Էդգար Ստեփանյանի ՝Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու ծածանվել Եռագույնը:

Մրցաշարում գերազանց են հանդես եկել նաեւ մեր մյուս ներկայացուցիչները՝ Մհեր Մկրչյանն ու Պավել Ստեփանյանը:

նախորդող շրջանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ՝ թիմը փայլուն աշխատանք է կատարել Ծաղկաձորում կազմակերպված ուսումնա մարզական հավաքի ընթացքում ու փաստորեն կարճ ժամանակում գոհացուցիչ արդունքի հասել: Հավաքականի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի նաև թիմի մեխանիկ Արսեն Բորյանն իր գրագետ աշխատանքով:

Փայլուն հաղթանակի առթիվ մերմարզիկներին շնորհավորել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մաղթել նորանոր հաղթանակներ և հավաստիացրել, որ չեն բավարարվի միայն այս ձեռքբերումով, տեղում չեն դոփի և կբազմապատկեն ջանքերը՝ հաջորդ մրցաշարերին ևս պատշաճ մասնակցելու համար:

Հայաստանի հավաքականն իր վաստակած ոսկե մեդալով հայրենիք կվերադառնա այսօր՝ հուլիսի տասնութին, կեսգիշերին մոտ:

Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: