Հայերեն   English   Русский  

​Այսօր ԱՄՆ-ում սկսել են նշել Հոթ դոգի օրը


  
դիտումներ: 1101

Առաջին անգամ Ֆրանկֆուրտում մի մսագործ սկսեց պատրաստել Հոթ դոգ և այն անվանեց «Dachshund»։ 1871-ից սկսվեց վաճառվել Հոթ դոգ որը երշիկ էր փաթաթված հացով։1901 թվականին Դարգան անունով մարդը համոզված չէր որ այդ ուտեստը կարելի է անվանել Dachshund այլ պարզապես Հոթ դոգ։

1987-ին Ֆրանկֆուրտում տոնվեց Հոթ դոգի 500 ամյակը և չնայած դրան ավստրիացիները պնդում էին Հոթ դոգը ունի ավստրիական ծագում։

Հոթ դոգը անգլ.` hot dog, բառացիորեն թարգմանվում է որպես «տաք շուն», այն սննդատեսակ է, որն իրենից ներկայացնում է նրբերշիկ` դրված հացի մեջ։ Սովորաբար մատուցվում է տարբեր լցոններով, ավելի հաճախ` կետչուպով, մայոնեզով կամմանանեխով։ Կարող է նաև պարունակել թարմ, տապակած կամ մարինադացված բանջարեղեն, կանաչեղեն, պանիր և այլ բաղադրյալներ։

Այսօր fast food-ի տեսականին շատ է, բայց ինչպես ամերիկացիները, այնպես էլ մենք՝ հայերս, նախընտրում ենք ուտել հոթ դոգ: Արագ սնսդի այս տեսակը հայտնի է գրեթե բոլորին:

Հոթ-դոգի սիրահարների խորհուրդը ամեն տարի դրանց պատրաստման մրցումներ է կազմակերպում՝ հռչակելով 4 հիմնական կանոնները.

18-ից բարձր տարիքի անձանց չի թույլատրվում հոթ-դոգի վրա կետչուպ լցնել, Հոթ-դոգը չի կարելի ուտել ափսեի մեջ, այլ միայն ձեռքերով, Ձեռքերի վրա մնացած համեմունքը չի կարելի ջրով լվանալ, այն պետք է լիզել, Ոչ մի դեպքում չի կարելի դնել հոթ-դոգը ճենապակու վրա:

Վիճակագրական տվյալների համաձայն, միջին ամերիկացին տարեկան ուտում է 60 հոթ-դոգ, տեղեկացնում է Calend-ը: Անկախության օրն ամերիկացիները հափշտակում են 150 մլն հատ հոտդոգ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: