Հայերեն   English   Русский  

​Հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 1490

Շախմատը կամ Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։

Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ «բանականությունը հաղթանակ է տանում», ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին։ Արաբները զարգացրին և փոքր ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 9-10-րդ դարերում։ Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ։ [3] Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետև նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։

Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։

Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»: Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն և վիճակի չէ վճարելու:

Հայերենում պարսկերենից փոխառյալ բառով կոչվելճատրակ, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում և պարսկահայերի կողմից։ Շախմատ անունն առաջացել էպարսկերեն շահ - արքա, թագավոր և մատ - մահացավ բառերից։ Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբներն անվանեցին շատրանջ։

Հայ շախմատի պարծանքներից Լեւոն Արոնյանի խոսքով՝ հաջողության գլխավորագույն գրավականը աշխատասիրությունն է:

«Շախմատն ինձ իմաստ ու հույս է տվել, քանի որ ես եղել եմ այն երեխաներից, ովքեր մեծացել են 90-ականներին՝ բարդագույն ժամանակներում: Մենք շախմատով էինք ապրում, և դա բոլորիս միավորում էր՝ իմ ընտանիքին, բարեկամներին: Շախմատը սովորեցնում է պայքարել և չտխրել՝ պարտվելու դեպքում: Յուրաքանչյուր փոքր քայլ մեծ նշանակություն ունի, և եթե վրիպես, չկենտրոնանաս, ապա կարող ես շատ բան կորցնել: Մարդը մեծանում է շախմատ խաղալով»:

Մենք ի սրտե շնորհավորում ենք բոլոր շախմատիստներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: