Հայերեն   English   Русский  

​«Զվարթնոցը», ավիացիան և սահմանադրական բարեփոխումները` Հանրային խորհրդի նիստում


  
դիտումներ: 1314

Հանրային խորհուրդն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի (կոնցեսիոներ) կողմից ներկայացված`«Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման շրջանակներում ուղևորային համալիրըվերափոխելունորառաջարկի վերաբերյալ իր տեսակետը կհայտնի առաջիկա օրերին:

Այսօր` հուլիսի 22-ին փոքր խորհրդի նիստում քննարկվել է Հանրային խորհրդի որոշման նախագիծը: Քննարկմանը մասնակցել են նաև ՀԽ քաղաքաշինության ենթահանձաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն ու վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Ներկաները նախ հիշեցրել են, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2013 թվականին դիմել էր Հանրային խորհուրդ` քննարկելու համալիրի քանդման հարցը, որի վերաբերյալ հանրային բազմաթիվ քննարկումներից հետո խորհուրդը բացասական դիրքորոշում էր հայտնել:

Կոնցեսիոների ներկայացրած նոր առաջարկը, որով մասնակիորեն պահպանվում է հին ուղևորային համալիրը, նույնպես մի քանի անգամ քննարկման է դրվել Հանրային խորհրդում` այդ թվում նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ՓԲԸենթկառուցվածքներիմենեջերԼուկասՊերեսՄոնսալոյի մասնակցությամբ: Քննարկումների ժամանակ հատկապես ճարտարապետները բացասական դիրքորոշում են հայտնել նաև կոնցեսիոների ներկայացրած նոր առաջարկի վերաբերյալ` նշելով, որ դեռևս կան չքննարկված տարբերակներ հին ուղևորային համալիրն ամբողջությամբ պահպանելու վերաբերյալ:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որն առաջիկա օրերին կվերամշակի և կամբողջացնի որոշման նախագիծը, այնուհետև այն կդրվի քվեարկության:

Հանրային խորհրդի փոքր խորհուրդն, ըստ օրակարգի հաջորդ հարցի, քննարկել է Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրները:

Վազգեն Մանուկյանը ներկայացրել է հուլիսի 17-ին վարչապետի հետ հանդիպման և ավիացիայի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման մանրամասները:

ՀԽ նախագահը ևս մեկ անգամ կարևորել է ավիացիայի ոլորտի զարգացումն ու հայրենական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը` հատկապես Հայաստանի ներկա պայմաններում, երբ երկիրը չունի ելք դեպի ծով, գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և աշխարհի հետ հաղորդակցվելու միակ ճանապարհը ավիացիան է. «Սա պետք է գերխնդիր լինի Հայաստանի իշխանությունների համար»,-ասել է Մանուկյանը` նշելով, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս արագ պետք է մշակի հստակ ռազմավարություն ավիացիայի վերաբերյալ:

ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նույնպես կարևորել է կառավարության կողմից ոլորտը գերակա ճանաչելու հարցը և ոլորտի զարգացման ծրագրի մշակումը, որի իրականացման գործում պետք է ներգրավվեն նաև մասնագետներ հասարակական հատվածից:

ՀԽ անդամը կարևորել է նաև ավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակին և դրա պատճառներին հստակ գնահատականներ տալու, ինչպես նաև կադրային փոփոխություններ իրականացնելու հարցը:

Վազգեն Մանուկյանը, ամփոփելով քննարկումը, հայտնել է, որ առաջիկայում Հանրային խորհուրդը ավիացիայի հարցերը կքննարկի նաև հանրապետության ղեկավարի հետ:

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է Սահմանադրության 1-ից 7-րդգլուխներինախագծին: Հարցը ներկայացրել է ՀԽ անդամ Արշակ Սադոյանը, որից հետո ծավալվել է քննարկում: Անդրադառնալով նախագծում առկա որոշակի դրական փոփոխություններին` այնուամենայնիվ, ՀԽ անդամներն արձանագրել են, որ նախագիծն ընդհանուր առմամբ բավականին բարդ է, պարունակում է բազմաթիվ խնդրահարույց և անորոշ հարցեր, ուստի երկարատև և մասնագիտական լուրջ քննարկումների կարիք ունի:

Վազգեն Մանուկյանն առաջարկել է Հանրային խորհրդում սկսել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների շարք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: