Հայերեն   English   Русский  

​Չորացրած բալի օգտակար հատկությունները


  
դիտումներ: 3006

Չորացրած բալը երկաթի ու պնձի պարունակությամբ է աչքի ընկնում, օգնում է բարձրացնելու ցածր հեմոգլոբինը: Պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, ինչն օրգանիզմին էներգետիկ ուժ է տալիս: Հագեցնում է ծարավը, դրական ազդեցություն է ունենում մարսողության վրա: Դա, ի դեպ, պայմանավորված է պեկտինային նյութերի առկայությամբ: Այս մթերքը ճարպ ու խոլեստերին չի պարունակում, հետևաբար հրաշալի դիետիկ մթերք է` հարուստ հակաօքսիդանտներով:

Ի դեպ, գիտնականները չորացրած բալ են առաջարկում օգտագործել ծխելը թողնել ցանկացողներին, քանի որ այն նպաստում է նիկոտինային կախվածությունը թուլացնելուն:

Ցրվածություն ունեցողներին օգնում է կենտրոնացնել ուշադրությունը: Բացի թվարկվածից, նպաստում է խորխի դուրս բերմանը, թեթև թուլացնող ազդեցություն ունի, օգտակար է սրտին ու նյարդային համակարգին:

Իսկ ինչպես պետք է չորացնել բալը

Լրիվ հասունացած պտուղները լվանալ ու հեռացնել պտղակոթունը: Ապա, մեկ շարքով շարել մաքուր շորի վրա, չորացնել 3-4 օր, իսկ հետո խառնելով արևի տակ չորացնել այնքան, մինչև քաշը կիսով չափ պակասի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: