Հայերեն   English   Русский  

Արվեստագետները և հոգեբանական հիվանդությունները


  
դիտումներ: 1043

Ստեծագործ մտքի և հոգեբանական հիվանդությունների միջև կա կապ, սակայն հավանաբար ոչ այնպիսին, ինչպիսին դուք կարծում եք: Կա մի ռոմանտիկ պատկերացում, թե ստեղծագործ մարդիկ մի քիչ խենթ են և դա բարձրացնում է ատեղծագործական ոգեշնչումը նկարիչների, երաժիշտների և գրողների մոտ: Դա երևի նրանից է, որ մենք չափից դուրս ռոմանտիկ պատկերացումներ ունենք ստեղծագործական մուսայի վերաբերյալ:

Հոգեբանական հիվանդությունները ստեղծում են ինչ-որ առեղծվածային մթնոլորտ ստեղծագործական գործընթացի շուրջ: Սակայն բոլոր ստեղծագործական բարձունքները ունեն երկու կարևոր «գործիք»` տեխնիկա և տաղանդ: Շատ ավելի կարևոր է համառությունը, որը ամեն ինչ է, բացի ռոմանտիզմից:

Հոգեբան Միհալի Սիկզենտմիհալին իր կյանքի վերջին երկու տասնամյակները նվիրել է ստեղծագործական պրոցեսի ուսումնասիրությանը: Նա պատմում է քանդակագործ Նինա Հոլթոնի մասին. «Ասեք մարդկանց, որ դուք քանդակագործ եք և նրանք բոլորը կասեն.«Օհ, ինչ հետաքրքիր և հուզիչ է»: Բայց Հոլթոնը ասաց ինձ «Սակայն ի՞նչ հուզիչ բան կարող է լինել այդտեղ» և հետո բացատրեց. «Այդ աշխատանքի ընթացքում ես մեկ կատարում եմ մասոնի, իսկ հետո ատաղձագործի դեր: Իսկ նրանք չեն ուզում լսել ինձ, որովհետև պատկերացնում են միայն առաջին` հուզիչ մասը: Սակայն, ինչպես Խրուշովն է ասել մի առիթով, դա ձեզ համար բլիթներ պատրաստել չի: Սկզբում ծնվում է գաղափարը, սակայն դրանից հետո սկսվում է ծանր աշխատանքը»:

Անգամ ամենամեծ հանճարները ոչնչի չէին հասնի, եթե չցուցաբերեին շարունակական հետևողականություն: Այնշտայնի տեսությունները մեկ օրում չեն գրվել: Դրա համար անհրաժեշտ է խիստ կարգապահություն և հաճախ բազմաթիվ փորձեր և սխալներ: Ավարտը գաղափարի իրակացման համար շատ կարևոր է: Ընդունված է, որ ստեղծագործական մարդիկ ազատ գրաֆիկի մեծ պահանջ ունեն, սակայն նրանք շարունակում են աշխատել մինչև ուշ գիշեր ու դիմանում են այն դեպքում, երբ ուրիշ մարդիկ արդեն կհանձնվեին:

Անգամ նոր գաղափարներ ունենալը կարող է կարգապահության արդյունք լինել: Ռոբերտ Ռութ-Բերնշտեյնը ստեղծագործական գործընթացի մեկ ուրիշ հետազոտող է. «Եթե գրողը ամեն օր համակարգչի առջև չի նստում, - մատնանշում է նա,- մուսան այլևս նրան չի այցելի»:

Այնուամենայնիվ կան մի քանի էմոցիոնալ խաթարումներ, որոնք լայնորեն տարածված են գրողների, նկարիչների և երաժիշտների շրջանում: Ծանր դեպրեսիաները հարվածում են նկարիչներին տասը անգամ ավելի շատ, քան բնակչության մյուս մասին: Սակայն պատճառը ստեղծագործական հիմք չունի: Նրանք մտածում են այլ կերպ` արտացոլելով իրենք իրենց ու շատ խորհրդածում տարբեր երևույթների մասին: Եվ մտածելու այս ձևը ծնում է դեպրեսիա:

Ապացույցը, որ խելագարությունը չի զարգացնում ստեղծագործական միտքը, գալիս է մի ուսումնասիրությունից, որը արել է Ռոբերտ Ուեիսբերգը: Նա ուսումնասիրել է Ռոբերտ Շումանի ստեղծագործական աշխատանքի մանրամասները, ինչպես նաև նամակները և բժշկական արձանագրությունները: Կոմպոզիտորը տառապում էր քրոնիկ դեպրեսիայից, ինչը ստիպել էր նրան ինքնասպանության փորձ կատարել:

Իսկապես Շումանը գրել է իր ստեղծագործությունների մեծ մասը իր դեպրեսիայի ընթացքում: Սակայն քանակը և որակը տարբերվում են իրարից: Ստեղծագործ մարդիկ ոչ միայն նորամուծությունների հեղինակ են դառնում, այլև պետք է ունենան կարողություն վատ գաղափարից ստեղծել լավը: Ուեիսբերգը գտել է, որ Շումանի կոմպոզիտորական աշխատանքը իսկապես մեծացել է նրա հիվանդության տարիներին, սակայն նրա աշխատանքի որակը չի փոխվել:

Երբ հիվանդությունները հարվածում էին Շումանին, նա իսկապես գրում էր հանճարեղ գործեր, սակայն կային նաև ավելի շատ պարզունակ գործեր: Մտագարությունը մեծ էներգիա է տալիս, սակայն ոչ նոր մտքեր:

Շատ հնարավոր է, որ հոգեբանական հիվանդությունները արվեստագետների մոտ ստեղծագործական ապրելակերպի հետևանք են, ինչը էմոցիոնալ անհավասարակշռություն է ստեղծում: Արվեստագետները տառապում են հասարակության ընդունած կարգերից տարբեր լինելուց: Վաղ տարիքում գտած հաջողությունը հետագայում մեծ ճնշում է դառնում արվեստագետի համար, եթե նա չի կարողանում նույն բարձունքներին հասնել:

Արվեստագետների զգայարանները ավելի լավ են զարգացած են, նրանք ավելի զգացմունքային են. սա պատճառ է դառնում որ նրանք ցավը և տառապանքը ավելի ծանր տանեն, քան հասարակ մարդիկ: Ինչպես երաժշտական ինժիներ Ջեյքոբ Ռաբինովն է ասում, այնումենայնիվ հասարակ բաները կյանքում ավելի մեծ բավարարվածություն են պարգևում մարդուն, քան ստեղծագործական աշխատանքի ընթացքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: