Հայերեն   English   Русский  

​10-ամյա աղջիկը սուպերմեն ներկայացած գողին ստիպել է թռնել 5-րդ հարկից


  
դիտումներ: 1111

Չինաստանում 10-ամյա աղջիկը սուպերմեն ներկայացած գողին ստիպել է թռնել 5-րդ հարկից` ապացուցելու իր ունակությունները:

Այս զավեշտալի պատմությունը Սուցյան քաղաքում է եղել: Հարբած գողը սողոսկել է բնակարան`մտածելով, որ անտեղ ոչ ոք չկա: Սակայն, երբ նրան բռնացրեց 10-ամյա աղջիկը, գողը նրան սուպերմեն ներկայացավ:

“Ոպեսզի նա լռեր, ես ներկայացա սուպերմեն ու, որ իբր շատ շուտով մեկնելու եմ իմ գաղտնի շտաբ-բնակարան: Նա ինձ սուտլիկ անվանեց ու ասաց.”Եթե դու իսկապես սուպերմեն ես, ապա ինձ ցույց տուր, թե ինչպես ես թռնում, թե չէ` կգոռամ”,-պատմել է 25-ամյա չինացի Թանգ Լեյը:
Տղամարդը ստիպված հանվել է ու վարտիքով թռել 5-րդ հարկից: Նա վայրէջք է կատարել հարևանությամբ գտնվող ավելի ցածր շենքի վրա: Թռչող տղամարդուն նկատել են հարևաններն ու ոստիկանություն կանչել: Հիմա սուպերմենին 7 տարվա ազատազրկում է սպառնում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: