Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում հաշվում են թայֆունի պատճառած վնասը


  
դիտումներ: 1099

Ճապոնիային պատուհասած “Հալոն”, “Նակրի” թայֆուններն ու հորդառատ անձրևները երկրի տնտեսությանը 95,5 մլն դոլարի վնաս են պատճառել:

Դրանք հանգեցրել են բազմաթիվ սողանքների ու հեղեղների, ինչից տուժել են գյուղատնտեսական հողատարածքները. Շարքից դուրս են եկել ճանապարհներն ու տները: Բացի այդ, եղել են զոհեր:

Ամենաշատը տարերային աղետներից տուժել է Կոտի նահանգը, որտեղ “Նակրիի” պատճառած վնասները վերականգնելու համար 1,86 մլն իեն կպահանջվի:

Իսկ Հիրոսիմայում սողանքի հետևանքով 72 մարդ է զոհվել, 2-ն էլ անհետ կորած են համարվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: