Հայերեն   English   Русский  

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի


  
դիտումներ: 772

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում օգոստոսի 1-8-ը ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 13 պատանի ծանրորդ։

Երեկ՝ օգոստոսի 3-ին, Մ15 տարեկանների առաջնությունում տեղի են ունեցել 50 և 56 կգ քաշային ծանրորդները։

56 կգ քաշային կարգում ուժեղագույնը եղել են հայ մարզիկները։ Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը, համապատասխանաբար, նվաճել են ոսկե և արծաթե մեդալները։ Պոկում վարժությունում Գրիգորյանը արձանագրել է լավագույն արդյունքը՝ 94 կգ, իսկ Հարությունյանը պոկել է 87 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ

Հրում վարժությունում մեր երկու մարզիկներն էլ հաղթահարել են 117 կգ կշռող ծանրաձողը։ Արմեն Գրիգորյանը երկամարտի 211 կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալը:

Ավելացնենք, որ երեկ 50 կգ քաշային կարգում երկամարտի 173 կգ (76+97) արդյունքով 6-րդ տեղն է զբաղեցրել Բաբկեն Բագրատյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ մրցավայր են մեկնել հետևյալ ծանրորդները.

Մինչև 17 տարեկաններ՝

50 կգ՝ Համլետ Մնացականյան, Գյումրի

62 կգ՝ Լևոն Մանուկյան, Երևան, Հրայր Հովհաննիսյան, Էջմիածին

77 կգ՝ Սամվել Բաբակյան, Գյումրի

85 կգ՝ Հարություն Ենգիբարյան, Արմավիր, Արսեն Մարտիրոսյան. Էջմիածին

94 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, Գյումրի, Սարգիս Կիրակոսյան, Երևան

Մինչև 15 տարեկաններ.

50 կգ՝ Բաբկեն Բագրատյան, Գյումրի

56 կգ՝ Արմեն Գրիգորյան, Քասախ, Ռաֆիկ Հարությունյան, Գյումրի

69 կգ՝ Կարեն Մարգարյան, Էջմիածին

94 կգ՝ Ջանիբեկ Գրիգորյան, Գյումրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: