Հայերեն   English   Русский  

Դատավորն ընթերցեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստի գործով վճիռը


  
դիտումներ: 649

Երևան քաղաքի Կենտրոն –Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթերցվեց ակտիվիստ Նարեկ Հակոբյանի գործով որոշումը:

Դատավոր Խաչատրյանը հայտարարեց, որ Նարեկ Հակոբյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով հանցագործություն կատարելու մեջ: Նրա նկատմամբ պատիժ նշանակվեց` ազատազրկում 6 ամիս ժամկետով: Նարեկ Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ` քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը կմնա անփոփոխ մինչև որոշումը օրինական ուժ ստանա:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելուց հետո մեկ ամիս ժամկետում:

Հիշեցնենք, որ անցած տարի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ավարտվեց ոստիկանների և ցուցարարների բախումներով, 27 ցուցարարի բերման ենթարկեցին: Նրանցից մեկն էլ 28-ամյա Նարեկ Հակոբյանն էր, որին հետագայում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ գործադրելու սպառնալիքը): Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է ու հիմնված կեղծ ցուցմունքների վրա, և դատարանից պահանջում է արդարացման վճիռ::

Մանրամասներն` այստեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: