Հայերեն   English   Русский  

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի.մասնագետ


  
դիտումներ: 924

Այս տարվա հուլիսը հայտնվել է Հայաստանի պատմության ամենաշոգ հուլիսների պատմության մեջ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հադնիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կոնտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ հուլիսի 25-ից մինչ օրս օդի ջերմաստիճանը եղել է 40-41 աստիճանի աահմաններում. «Ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ին, երբ մայրաքաղաքում գրանցվել է 40.6 աստիճան տաքություն: 1843 թվականից մինչ օրս նման տևական շոգեր չէինք ունեցել: Բայց, չնայած տևականությանը, այս տարի ռեկորդները չենք գերազանցել»:

Այսօրվանից, սակայն, ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի իջնել. այն կնվազի 4-5 աստիճանով: Մինչև՜ օգոստոսի 9-ը ջերմաստիճանը Երևանում 36 աստիճանից չի բարձրանա: Երեկոյան ժամերին հնարավոր են անձրև և ամպրոպ:

10-ից Իրանի տարածքից նոր ջերմային ալիքներ կթափանցեն Հանրապետություն, իսկ ջերմաստիճանը կրկին կբարձրանա. օգոստոսի 10-ին կգրանցվի 37 աստիճան տաքություն, 11-ին` 39, իսկ 13-15-ն ընկած ժամանակահատվածում` 40:

Գագիկ Սուրենյանցը ընդգծեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված Հանրապետությունում ստեղծվել է խիստ, 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: