Հայերեն   English   Русский  

Այսօր հանրահայտ դերասան ՌոբերտԴեՆիրոն նշեց իր ծննդյան 72-ամյակը


  
դիտումներ: 584

Ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր ՌոբերտԴե Նիրոյի նախնիները գաղթել են Իտալիայից ԱՄՆ։ Նրահայրը՝ Ռոբերտ Դե Նիրո ավագը հայտնի քանդակագործ ու նկարիչ էր։ Մայրը՝ Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր։ Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ Դե Նիրո կրտսերը։Իսկ 3 տարի անց Դե Նիրոյի ծնողները ամուսնալուծվում են։

«Ծնողներս, թեև բաժանվեցին, լավ ընկերներ մնացին: Նրանց շրջապատում շատ էին նկարիչները, քննադատները, գրողները, բանաստեղծները: Հայրս ինձ շատ էր կինոթատրոն տանում, և տաս տարեկանում ես հասկացա, որ ցանկանում եմ դերասան դառնալ: Ես բավականին լավ հասկացա, որ ավելի լավ է լինել լավ դերասան, քան լավ անհատ»:

Ռոբերտ Դե Նիրոյի մանկությունը անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու-Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր։ Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»։

10 տարեկան հասակում նա խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առյուծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո մոր նախաձեռնությամբ տեղափոխվում է սովորելու Նյու-Յորքի Ֆիորելլո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև ԱլՊաչինոն։

Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։Դենիրոն հայտնի ռեժիսոր ՄարտինՍկորսեզե-ի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։

Դերասանը բազմակողմանի հետաքրքրություններ ունի, և կինոն նրա միակ կիրքը չէ: Նա զբաղվում է նաև ռեստորանային գործով: Նա Tribeca Grill անունով մի ռեստորան ունի, որի պատերը զարդարված են հոր գեղանկարներով: Փայլուն դերասանական գործունեությունից բացի Ռոբերտ Դե Նիրոն միշտ գրավում էր լրագրողներիև պապարացիների ուշադրությունն իր կրքոտ սիրավեպերով: 1979 թվականին նա ամուսնաց ել էր Դիանա Էբբոթի հետ, ում հետ 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է և երկրորդ անգամ ամուսնանում Գրեյս Հայթաուերի հետ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: