Հայերեն   English   Русский  

Արագածոտնի մարզի մի քանի համայնքների տարածքում տեղակայված հակակարկտային կայաններով կատարվել է 1200 կրակոց:


  
դիտումներ: 399

2015թ.-ի օգօստոսի 17-ին ժամը 14.57-ից 15.12-ը Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն, Արտենի համայնքների տարածքում տեղակայված 8 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1200 կրակոց:


Ժամը 15.09-ից 15.26-ը Շիրակի մարզի Ախուրյան, Գետք, Ղարիբջանյան համայնքների տարածքում տեղակայված 4 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 268 կրակոց:

Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: