Հայերեն   English   Русский  

Հայազգի ոոք երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր տոնում է իր 48-ամյակը


  
դիտումներ: 631

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice հասարակական կազմակերպության հիմնադիրն այսօր տոնում է իր 48-ամյակը։ Իր այս տարիքում նա ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստը։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։

Սերժ Թանկյանը Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպել է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշել են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։

Նա, համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ, ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

«Խնդիրն այն է, որ մարդիկ դեռ շարունակում են Ցեղասպանություն կատարել եւ կարեւոր չէ, արդյոք այսօր դուք «ցեղասպանություն», «հոլոքոստ» կամ «մարդասիրական աղետ» եզրերը օգտագործում եք, թե ոչ. արդյունքում իմաստը չի փոխվում»,-հարցազրույցներից մեկում ասել է ռոք երաժիշտը:

Եվ, ըստ նրա, օր օրի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ուժեղանում է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: