Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը


  
դիտումներ: 748

Oգոստոսի 23-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը:

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927 թվականին, Գյումրիում։ 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: