Հայերեն   English   Русский  

Նախագահը շնորհավորել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ հոբելյանի առթիվ


  
դիտումներ: 905

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Նշանակալի է Ձեր ներդրումը արդի հայ կերպարվեստի զարգացման և հայ գեղանկարչության դարավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակելու գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: