Հայերեն   English   Русский  

​ Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին


  
դիտումներ: 459

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 27-ին, ժամը 15.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Երևանյան փողոցի թիվ 46 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «ԳԱԶ 2752» մակնիշի ավտոմեքենայի:
«Մազդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Oգոստոսի 28-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Տաշիրի Երևանյան փողոցի թիվ 361 տան դիմաց իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ը կողաշրջվել է:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը, 2 ուղևորները և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Սևաբերդ-Զառ ճանապարհին` լճի մոտ, դուրս գալով երթևեկելի գոտուց, հարվածել է երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապահի 20-րդ կ/մ-ին կողաշրջվել է ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցի 110 տան դիմաց բախվել է ծառի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Եղեգնաձորի Գլաձորյան փողոցում իրար են բախվել «Աուդի» և «ՈՒԱԶ 452» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: