Հայերեն   English   Русский  

Այրված այգիների հարցով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, Բերդի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում


  
դիտումներ: 733

Այրված այգիներ

2014 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Վերին կարմիրաղբյուր գյուղին պատկանող 12 հեկտար այրված խաղողի ու պտղատու այգիների հարցը ձգձգվում է: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 24-ին տեղի ունեցած դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 10-ը: Այս մասին Անկախի թղթակցին հայտնել է տուժած Վազգեն Մանուչարյանը: Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի՛՛Եղվարդշին՛՛ ընկերությունը տեխնիկապես սարքին ջրագծի խողովակները հատել-մասնատել էր այգում՝առանց պահպանելու անվտանգության կանոնները: Եռակցման սարքից թռած կայծերը, դիպչելով չոր, չհնձված խոտին, հրդեհ էին առաջացրել: Ըստ տուժածների, այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չի ունեցել:

Մենք հարցը ներկայացրել ենք Հանրապետության նախագահին, երբ նա աշխատանքային այցով այս տարվա հուլիսի 24-ին գտնվում էր Վերին կարմիրաղբյուրում՛՛,-նշել է Վազգեն Մանուչարյանը` հավելելով, որ սպասելու են սեպտեմբերի 10-ի նիստին:


Որպես ամբաստանյալ` մի խեղճուկրակ մարդու են բերել, իբր թե եռակցող է, նա էլ համոզում է, թե իբր իր զոդման աշխատանքը չի հրդեհի պատճառ դարձել՛՛,-ասել է Վազգեն Մանուչարյանը: Եթե իրենց պահանջը չբավարարվի, դիմելու են Վերաքննիչ, ապա Վճռաբե դատարան: Տուժած այգետերերը պատրաստ են իրենց պայքարը շարունակել անգամ Եվրադատարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: