Հայերեն   English   Русский  

Խնդրում եմ Ձեզ, ԴԵՂԵՐԻ փոխարեն ԿԱՎԻՃ մի վաճառեք. Կարեն Քոչարյան


  
դիտումներ: 1306

«Շարունակում եմ դիմում-խնդրանքներիս շարքը և այսօր ուզում եմ դիմել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` խնդրանքը ձևակերպելով այսպես.

«Հարգելի պարոն Ալեքսանյան

Թեև Դուք բիզնեսով չեք զբաղվում, բայց, այնուամենայնիվ, արտադրում և վաճառում եք «շոտլանդական» վիսկի, «ռուսականց օղի, «ֆիննական» և «նորզելանդական» կարագ, «ուկրաինական» ձեթ «հայկական» շաքար, «ալամ աշխարհի» ալյուր և էլի շատ անհրաժեշտ ապրանքներ։ Շատ լավ եք անում, ես դեմ չեմ (համ էլ ես ով եմ, որ ԴԵՄ լինեմ)։
Բայց խնդրում եմ Ձեզ, ԴԵՂԵՐԻ փոխարեն ԿԱՎԻՃ մի վաճառեք։ Դեղի ֆալշը վնասակար է Ձեր ընտրողների առողջությանը»։

Հարգանքով, Կարեն Քոչարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: