Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում նոր վիրուսով ավելի քան 800 երեխա է վարակվել


  
դիտումներ: 1483

ԱՄՆ 10 նահանգներում ռեսպիրատորային անհայտ վիրուսով է վարակվել ավելի քան 800 երեխա, հաղորդում է Lifenews-ը:ն

Նոր վարակով հիվանդացության դեպքեր են գրանցվել Միսսուրիում, Քանզասում, Կոլորադոյում, Իլինոյսում, Կենտուկիում, Այովայում, Օկլահոմայում, Հյուսիսային Կարոլինայում ու Ջորջիայում: Նշվում է , որ հիվանդներից 68-ը հոսպիտալացվել են:

Մասնագետները նշում են, որ ռիսկի խմբում են ասթմայով տառապող մինչև 5 տարեկան երեխաները: Հիվանդությունն ընթանում է սովորական մրսածության պես, հարբուխի ու ջերմության ուղեկցությամբ: Սակայն, այս վարակին հատուկ է խռպոտ հազը:

Ինչպես բժիշկներն են նշում, հաճախ շնչառության դժվարացում է առաջանում ու փորձագետները չեն բացառում, որ հետագայում հնարավոր է, որ հիվանդության նոր բռնկումները հանգեցնեն ազգային համաճարակի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: