Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի չեմպիոն. աշխարհի առաջնության առաջին օրվա մյուս արդյունքները


  
դիտումներ: 699

Ամբողջ գիշեր Հայաստանի ըմբշամարտասեր հասարակությունը հետևում էր Լաս Վեգասում տեղի ունեցող հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրվա ընթացքին: Կատարվում էին գրառումներ ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում, հնչում էին տարբեր կարծիքներ: Սակայն փաստն այն է, որ մեր 3 շատ հզոր ըմբիշներից միայն 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանին հաջողեց պայքարել ոսկե մեդալի համար:

Արթուրի համար վիճակահանությունն էլ այս անգամ բարեհաճ էր, թեև մեր ճերմակ արջը նման խնդիր չունի: Նա առաջին փուլում հեշտությամբ հաղթեց ճապոնացի Յոնեհիրային, իսկ 1/8-րդ փուլում 4:0 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մարտին Համլետ Նիլսենի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նույնպես հեշտությամբ պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Կիսաեզրափակչում ճերմակ արջի զորությանը չդիմացավ ռումինացի Ալին Ալեքսուս Չիուրարիուն: 1/16 Արթուր Ալեքսանյան-Յաշուիրո Յոնեհիրա՝ 8:01/8Արթուր Ալեքսանյան-Մարտին Համլետ Նիլսեն՝ 4:01/4 Արթուր Ալեքսանյան-Դմիտրի Տիմչենկո՝ 10:11/2Արթուր Ալեքսանյան- Ալին Ալեքսուս Չիուրարիու` 9:o Բրոնզե մեդալ Դմիտրի Տիմչենկո-Ալին Ալեքսուս Չիուրարիու`4:2Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան)-Էլիս Գուրի (Բուլղարիա)՝6:2Ոսկե մեդալ` Արթուր Ալեքսանյան-Ղաեմ Գոլամրեզա Ռեզաի՝3:0 Եվ այսպես՝ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հանդիպեց իր միակ լուրջ մրցակցին՝ իրանցի Խասեմ Գոլամրեզա Ռեզաին: Նրանց հակամարտությունում ոչ-ոքի էր. Լոնդոնի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշը, իսկ Տաշքենդում կայացած անցած տարվա աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 3:1 հաշվով առավելության էր հասել Ալեքսանյանը: Այնպես որ՝ բոլոր առումներով հավասարազոր ըմբիշների գերհզոր հակամարտություն էր սպասվում:

Շատ գոհացնող, փայլուն գոտեմարտեր անցկացրեց նաև Բաքվի խաղերի արծաթե մեդալակիր, 66 կգ Միհրան Հարությունյանը: Ի դեպ, անցնելով առաջ, նշենք, որ Միհրանը հնարավորություն էր ստացել վրեժխնդիր լինելու Ադրբեջանի մայրաքաղաքում կրած ցավալի պարտության դիմաց: Բանն այն է, որ բրոնզե մեդալի համար պայքարում Միհրանը հանդիպեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովի հետ, այն Սուրկովի, որին մրցավարների օգնությամբ պարտվեց Բաքվում: Այս անգամ Հարությունյանը նորից պարտվեց կամ Սուրկովը հաղթեց մրցավարների օգնությամբ … 2:6 հաշվով: Մեկնաբանություններից զերծ մնանք և նշենք, որ մեր մարզիկներն ու մարզիչները պետք է սովորեն բոլոր անհաջողություններն ընդունել որպես <սեփական>: Այդուհանդերձ, պետք է նշենք, որ Միհրանի նման ըմբիշ ունենալը մեծ պարծանք է հայ ժողովրդի համար: Որակաորում՝ Միհրան Հարությունյան-Ջեֆրին Սամբոլա (Հոնդուրաս)՝ 9:01/16 Միհրան Հարությունյան-Մատիաս Վլադիմիրոս (Հունաստան)՝ 9:01/8 Միհրան Հարությունյան- Թոմաշ Լորենց (Հունգարիա)` 4:11/4 Միհրան Հարությունյան-Շմագի Բոլկվաձե (Վրաստան)` 10:11/2 Հանսյու Ռյու (Կորեա)- Միհրան Հարությունյան՝ 4:4Բրոնզե մեդալ՝ Դմիտրի Սուրկով-Միհրան Հարությունյան՝ 6:2Դավոր Ստեպանեկ (Սերբիա)-Տարեկ Ազիզ Բենաիզա Ալժիր ()`4:0Ոսկե մեդալ՝ Ֆրանկ Ստայբլեր (Գերմանիա)-Հանսյու Ռյու (Կորեա)՝ 4:1:

Շատ բարդ մեկնարկ ստացվեց անցյալ տարվա 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար: Նա հենց մեկնարկում պարվեց իր հիմնական մրցակիցին՝ ռուսաստանցի Ռոման Վլասովին: Սակայն քանի որ Վլասովը հասավ եզրափակիչ, Արսենը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին: Առաջին երկուսում նա համոզիչ հաղթանակներ տարավ, սակայն <սայթաքեց> այս առաջնության հայտնություն, Ղազախստանը ներկայացնող Դորշան Կարտիկովին: Որակաորման փուլ՝ Ռոման Վլասով-Արսեն Ջուլֆալակյան՝ 6:0Սփոփիչ գոտեմարտերԱրսեն Ջուլֆալակյան-Պետեր Նովակ (Չեխիա)`8:0Արսեն Ջուլֆալակյան-Պետեր Բաչի (Հունգարիա)`7:4Դոշժան Կարտիկով-Արսեն Ջուլֆալակյան՝ 5:2Բրոնզե մեդալ՝Դոշժան Կարտիկով-Էլվին Մուրսալիև՝ 1:0Անդրյու Թոմաս Բիսեկ-Սաեդ Մորադ Աբդվալի՝ 2:0Ոսկե մեդալ՝ Ռոման Վլասով-Մարկ Մադսեն (Դանիա)`6:0





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: