Հայերեն   English   Русский  

23-ամյա գյումրեցին նվաճեց Լաս Վեգասը


  
դիտումներ: 2275

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ դուրս եկած երեք հայորդիներից Արսեն Ջուլֆալակյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց իր գլխավոր հակառակորդ Ռոման Վլասովին և դուրս մնաց հետագա պայքարից: Միհրան Հարությունյանը հաղթանակներով առաջ շարժվեց և հասավ բրոնզե մեդալի համար պայքարին, սակայն պարտվեց:

Գյումրեցի հսկան, Սպիտակ արջը, ինչպես անվանում են նրան մարզաշխարհում, 23-ամյա Արթուր Ալեքսանյանը կրկին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արդեն աշխարհի կրկնակի չեմպիոնը հոկտեմբերի 21-ին կտոնի ծննդյան 24-ամյակը, իսկ 3 օր առաջ Արթուրի հարազատ քաղաքի՝ ծննդավայրի տոնն էր: Հետևապես, երկու տարի անընդմեջ, երիտասարդ դյուցազնին հաջողվում է ոսկե նվեր մատուցել թե քաղաքի, թե իր ծննդյան տարեդարձին:
Ի դեպ, վերջին գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ տարավ իր ամենաբարդ հակառակորդներից մեկի՝ իրանցի Գազեմ Ռեզաեի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: