Հայերեն   English   Русский  

Հայաստանից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը ՛՛ԳԱՄԱՐՋՈԲԱ ՄԱՄԱ՛՛ նախագծի և Թբիլիսիի հայկական թատրոնի վերանորոգման մասին


  
դիտումներ: 1630

150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ: Սեպտեմբերի 25-ին և 26-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հետ համատեղ նոր կատակերգություն՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ: Ի դեպ՝ սա Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ հայկական պետական թատրոնի հետ առաջին համագործակցությունը չէ, այս երկու ստեղծագործական կոլեկտիվները նույն բեմում առիթ ունեցել էին ստեղծագործել նաեւ 2013-ին:

Արմեն Բայանդուրյան

Գյումրի- Թբիլիսի թատերական կամուրջի, «Գամարջոբա մամա» նախագծի և Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի շենքի սպասվող վերանորոգման աշխատանքների մասին զրուցեցինք Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ

-Պարոն Բայանդուրյան, ուզում եմ սկսել Գյումրու դրամատիկական թատրոնի հետ սկսված ու շարունակվող համագործակցությունից: Ինչպես եք գնահատում երեւույթը:

-Իհարկե դրական եմ գնահատում: Լավ կլիներ հետագայում արդեն մենք հրավիրեինք Գյումրու առաջատար դերասաններին մեր ներկայացումներին մասնակցելու, եւ, առհասարակ, համատեղ արվող ներկայացումները միշտ էլ հաջողություններ են ունենում:

-Ամեն ինչ սկսվեց ,,Այ քեզ Խաթաբալայից,,: Գյումրին ծափահարեց ձեր դերասաններին ու գոհ մնաց: Ինչ տվեց Ձեզ ու Վրաստանի հայկական թատրոնին այս համագործակցությունն ու ինչ եք ակնկալում Գամարջոբա մամայից:

-Նախեւառաջ շնորհիվ այդ ներկայացման մեր դերասանները մեկ անգամ եւս շփվեցին Հայաստանում գործող դերասանների եւ Գյումրու թատրոնի հանրույթի հետ: Ստեղծագործող մարդը, երբ հնարավորությույնն ունի խաղաղալ մեծ բեմում մեծ պատասխանատվությաամբ է մոտենում այդ հնարավորությանը: Ցանկացած նոր բեմ, նոր հանդիսատես նոր ուժ ու եռանդ է բերում: Այս համագործակցությունն, իհարկե, հատկապես կարեւոր է երիտասարդ դերասանների համար:

-Պարոն Բայանդուրյան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը միակ պետականն է, որ գործում է Հայաստանից դուրս: Տեղյակ ենք նաեւ, որ թատրոնի շենքը վթարային է: Երբ կվերանորգվի այն ու պատրաստ կլինի շահագործման:

-Շենքի վերանորոգման համար մրցույթ է հայտարարված: Մինչեւ դեկտեմբեր վթարային վիճակից շենքը դուրս կբերվի եւ պատրաստ կլինենք ընդունելու հանդիսատեսին:

-Ինչ է տեսնելու սեպտերմբերի 25-ին հանդիսատեսը Գյումրիում: Ձեր դերասան Սերգեյ Սաֆարյանն առայժմ գաղտնի է պահում՝ ինչ կերպարում է լինելու: Գուցե դուք բացահայտեք:

-Ինձ թվում է՝ այդ հարցի հացեատերը Գյումրու թատրոնն է : Միայն ասեմ, որ շատ ուրախ եմ, որ Գյումրու թատրոնը մեր Սերգեյի կարիքն ունի: Նա իրոք շնորհաշատ դերասան է:

- Գամարջոբա Մամայից հետո նոր համատեղ ներկայացումների սպասենք:

-Հուսանք, որ արդպիսիք կլինեն:






Մեկնաբանություններ - 1

Mani     20.12.2015 It's a plusreae to find someone who can identify the issues so clearly
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: