Հայերեն   English   Русский  

Պոլիտեխնիկը հերքում է բուհի ռեկտորին վիզա չտրամադրելու մասին տեղեկատվությունը


  
դիտումներ: 485

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հասարակության հետ կապերի և լրատվության ապահովման բաժինը հերքում է «Հրապարակ» օրաթերթի կայքի կողմից սեպտեմբերի 10-ին տարածած տեղեկատվությունը, որ Պոլիտեխնիկի ռեկտորին Բելգիայի Թագավորության դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ «տեղեկատվությունը» ապատեղեկատվություն է, այն պարզ պատճառով, որ

1.Հայաստանում չկա Բելգիայի Թագավորության դեսպանատուն, նաև հյուպատոսություն,

2.Հրապարակման մեջ նշված Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը ավելի քան 9 ամիս է ինչ կոչվում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ,

3.Պոլիտեխնիկի ռեկտորն արդեն պատասխանել է «Հրապարակ» օրաթերթի կայքի թղթակցի հարցին և հերքել վիզա չտրամադրելու մասին տեղեկատվությունը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հասարակության հետ կապերի և լրատվության ապահովման բաժինը իր տարակուսանքն է հայտնում վերոնշյալ լրատվամիջոցին և նրա «հավաստի աղբյուրին» այսպես կոչված, «մեկնաբանության» բնույթ կրող, ոչ ճշմարտացի հրապարակման առթիվ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: