Հայերեն   English   Русский  

​Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չի ամրագրում անցումային կառավարության ճակատագիրը


  
դիտումներ: 757

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի ուշադրություն հրավիրեց փաթեթում առկա բացի վրա: Նա նշեց, որ անցումային դրույթներում ամրագրված է, որ նախագահի լիազորությունները շարունակվելու են մինչև 2018-ը, մինչդեռ 2017-ին նոր սահմանադրությամբ ու նոր կարգով խորհրդարանական ընտրություններ պիտի կայանան: Առաջարկվող փաթեթը չի ամրագրում 2017-ին նախագահի կողմից ձևավորված կառավարության ճակատագիրը 2018-ին խորհրդարանական համակարգի անցնելուց հետո:

«Անցումային դրույթներում իսկապես բացակայում է կառավարության հրաժարականի պահանջը, իմ կարծիքով դա տրամաբանական կլինի ամրագրել: 2018-ին, ըստ էության, ամբողջ ծավալով ուժի մեջ պետք է մտնեն սահմանադրական փոփոխությունները և տրամաբանական կլինի, որ կառավարությունը նոր կարգով ձևավորվի»,- ասաց Պողոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: