Հայերեն   English   Русский  

«Քաղաքական մենաշնորհի խնդիրը ինքնին որևէ կառավարման համակարգ չի կարող լուծել». Վարդան Պողոսյան


  
դիտումներ: 954

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին խնդրեց մի կողմ թողնել իրավական նորմերը և խոսել շարքային քաղաքացուն հասկանալի լեզվով: Պատգամավորը խնդրեց պարզաբանել`արդյոք նոր սահմանադրությունը լուծելու է քաղաքական մենաշնորհի խնդիրը և նպաստելու է, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան:

«Քաղաքական մենաշնորհի խնդիրը ինքնին որևէ կառավարման համակարգ չի կարող լուծել, ամեն ինչ կախված է տվյալ համակարգի և երկրի առանձնահատկություններից: Համակարգը որ առաջարկվում է, ինստիտուցիոնալ առումով ավելի լայն հնարավորություններ ու երաշխիքներ է ստեղծում, որ այդ մենաշնորհները չլինեն կամ նվազագույնի հասցվեն,- ասաց նա:- Եթե կարողանանք ապահովել ժողովրդավարական պատասխանատվության ձև սոցիալական խնդիրները կարող են լուծվել, քանի որ քաղաքական ուժերը, որոնք նաև ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում պատասխանատու են, շահագրգռված են այդ խնդիրների լուծմամբ: Սահմանադրությունն ինքնին չի կարող այդ հարցը լուծել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: