Հայերեն   English   Русский  

Էրդողանին քննադատող հոդվածի համար Հասան Ջեմալի նկատմամբ հետաքննություն է սկսվել


  
դիտումներ: 538

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալի դեմ քննություն է սկսել, որի պատճառը եղել է “Հոսող արյան համար մեկ պատասխանատուն պալատի Սուլթանն է, վերջակետ” վերնագրով հադվածը։

Ինչպես տեղեկացնում է “Ռադիկալ թերթը, ”Հասան Ջեմալի վերոնշյալ հոդվածը հրապարակվել է օգոստոսի 12-ին “T24” կայքում։ Հաղորդվում է, որ հարցաքննման չներկայանալու դեպքում ուժ է կիրառվելու:

12 գրքի հեղինակ, իր աշխատանքների համար Թուրքիայում և աշխարհում բազմաթիվ մրցանակների արժանացած Հասան Ջեմալի նկատմամբ 1971թ.-ի մարտի 12-ի հեղաշրջումից հետո առաջին անգամ դատավարություն է սկսվել Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը “1915. Հայոց ցեղասպանություն” գրքի հեղինակն է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: