Հայերեն   English   Русский  

Մարգար Եսայանը կրկին առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում


  
դիտումներ: 561

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) հրապարակել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատգամավորների թեկնածուների իր ցուցակը:

Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, ցուցակում կրկին հայտնվել է հայ լրագրող Մարգար Եսայանը: Եթե վերջինս հունիսի 7-ին կայացած ընտրություններին առաջադրվել էր Ստամբուլի 2-րդ շրջանում կուսակցության ցուցակի 12-րդ տեղում, ապա նոյեմբերի 1-ի ընտրություններին` նույն շրջանի 14-րդ տեղում:

550 թեկնածուներից 312-ը առաջադրվել էին նաև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: