Հայերեն   English   Русский  

Միխայիլ Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից


  
դիտումներ: 721

Ֆորմուլա մեկի նախկին չեմպիոն Միխայիլ Շումախերը դուրս է գրվել շվեյցարական հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը:





45-ամյա Շումախերը դեկտեմբերի 29-ին Ֆրանսիական Ալպերում դահուկներով սահելու ընթացքում տեղի ունեցած պատահրից հետո գլխի վնասվածք էր ստացել:

Նրան հետազոտող թիմը հայտնել է, որ Շումախերը գլուխը խփել է ձյան տակ գտնվող քարի:

Նա սկզբում բուժում է ստացել Գրենոբլի հիվանդանոցում այնուհետև հունիսին տեղափոխվել է Լոզանի հիվանդանոց:

Ֆորմուլա մեկի յոթակի չեմպիոն գերմանացին մրցարշավորդի կարիերան ավարտել է 2012թ-ին:









Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: