Հայերեն   English   Русский  

Իմ կյանքը հեքիաթի նման չի եղել. Սոֆի Լորեն


  
դիտումներ: 15085

Թեև լեգենդար իտալացի դերասնուհի Սոֆի Լորենն արդեն 83 տարեկան է, սակայն նա դեռևս հիասքանչ տեսք ունի և շարունակում է նկարահանվել: Դերասանուհին հազվադեպ իր ներկայությամբ պատվում է Կաննի կինոփառատոնը կամ Օսկար մրցանակաբաշխությանը հետևող Vanity Fair հավաքույթը: Եվ ամենուրեք թեև ծերացած, սակայն միևնույն ժամանակ ծաղկուն վիճակում գտնվող լեգենդար իտալուհուն ոստնկայս են ողջունում: Իտալիայի ամենահիասքանչ կինը համաշխարհային կինոմատոգրաֆի կենդանի լեգենդ կոչումը կրում է ոչ թե կյանքով լի իր հայրենիքում, այլ հանգիստ Ժնևում: Գրում է Tatler.ru-ն:

Եվ դա անում է Ապենինյան թերակղզու բնակիչներին ոչ հատուկ սառնասրտությամբ:

Լեգենդար Սոֆի Լորենը վաղուց է հասկացել, որ լռությունը ոսկի է` և ոչ թե զուտ խոսքերով, այլ գործով: Նա հազվադեպ է համաձայնվում լրագրողներին հարցազրույցներ տալ, որոնք յուրաքանչյուր անգամ նրանից որևէ սենսացիոն խոստովանություն են ակնկալում: Սակայն դերասանուհին միշտ ի պատասխան ասում է. "Իմ կյանքը հեքիաթի նման չի եղել: Եվ շատ թեմաների շուրջ խոսելը ցավալի է անգամ հիմա”:

Սոֆի Լորեն

Սակայն մի բան հաստատ է, որ նա ցանկացած տարիքում էլեգանտության և գեղեցկության իսկական մարմնավորում է: Իսկ նրա քայլվածքը… Խոսքերն ավելորդ են, քանի որ դա կինոյի պատմության մեջ ամենահայտնի քայլվածքն է, որն ուղղակիորեն գերում է և բավական է միայն հիշել 1954թ. “Նեապոլի ոսկին” ֆիլմը, որտեղ Լորենը քայլում է անձրևի տակ, իսկ զգեստը կպչում է մարմնին և իհարկե բազմաթիվ տղամարդկանց ուշադրությանն արժանանում:

Սոֆի Լորեն

Տղամարդիկ Լորենի ճակատագրում առանձին դեր են ունեցել: Բավական էր, որպեսզի նա ընդամենը մեկ անգամ հայտնվեր էկրաններին, որպեսզի երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեր: Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր ամուսինը` դերասան Ռիչարդ Բարտոնը շնչակտուր բնութագրել է Լորենի գրեթե սատանայական դեմքի հատկապես հիասքանչ, շագանակագույն աչքերը, իսկ բրիտանացի դրամատուրգ Նոել Կաուարդը ասել է, որ նրան կարելի է շոկոլադի մեջ քանդակել, որպեսզի աշխարհը կարողանա նրան ագահորեն խժռել:

Սակայն ըստ երևույթին ավելի ճշմարտացի կերպով Լորենի մասին արտահայտվել է ռեժիսոր Լինա Վերտմյուլերը, որը դերասանուհուն 4 ֆիլմում է նկարահանել: “Գարբո, Դիտրիխ, Մոնրո և Սոֆի: Այլևս ով կարող էր ցնցել կանացիության կերպարները: Նրա ցուցանակը` սեքսից մինչև մայրություն: Ով երբևէ չի մտածել գեթ մեկ անգամ նրա կրծքի վրա քնելու մասին”:

Իսկ մանուկ հասակում այս աստվածուհին անգամ չէր էլ կարող երազել, որ երբևէ որևէ մեկը կարող է նրա առջև ծնկի իջնել:

Սոֆի Լորեն

Միայնակ մայրերի համար նախատեսված բարեգործական ծննդատանը ծնված Սոֆին ամբողջ կյանքի ընթացքում այն զգացումն է ունեցել, որ ապօրինածին է, իսկ այն ժամանակ կաթոլիկ Իտալիայում դա մեծ սկանդալի առիթ էր, քանի որ արտաամուսնական երեխան մահացու մեղք էր համարվում: Չար լեզուներից փրկվելով` դերասանուհու գեղեցկուհի մայրը` Ռոմիլդա Վիլանին տեղափոխվել է Պոցուոլի` Նեապոլից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող փոքրիկ որսորդական քաղաք: Այստեղ բնակվում էին Ռոմիլդայի մորաքույրը և 2 քեռիները, սակայն այդ հանգամանքը չխոչընդոտեց նրան ևս մեկ աղջիկ երեխա լույս աշխարհ բերել, որի հայրը ևս հրաժարվեց նրա հետ ամուսնանալ և նույնքան անպատասխանատու էր, որքան Սոֆիի հայրը:

Այդ բնակարանում առնվազն 8 մարդ էր ապրում , իսկ Սոֆին սովորաբար նույն անկողնում քնում էր նրանցից առնվազն երեքի հետ: Իսկ պատերազմի տարիներին կենցաղային խնդիրներին ավելացավ նաև սովը: Արդյունքում Ռոմիլդան չէր կարողանում իր և դստրերի համար անգամ հացի փող վաստակել, իսկ Սոֆին այնքան նիհար էր, որ դպրոցում նրան հաճախ ծաղրի էին ենթարկում և ատամի չոփ անվանում:

Սոֆի Լորեն

Սակայն Սոֆիի խոսքով` 14 տարեկան հասակում ձախորդ աղջիկը կարծես “ձվից դուրս եկավ”: Փողոցում քայլելու ընթացքում նրան ուղեկցում էին հարավային երկրի բոլոր բնակչուհիներին քաջ ծանոթ սուլոցներով:

Գրետա Գարբոյին չափազանց նման Ռոմիլդան անկասկած ինքն էլ կարող էր աստղ դառնալ, սակայն ծնողները նրան արգելել էին: Եվ հենց այդ պատճառով իր չիրականցրած երազանքները պետք է իրագործեր դուստրը Սոֆին, որին այդ ժամանակ գեղեցկության մրցույթի մասնակցելու ուղարկեցին:

Այն կոչվում էր “Ծովի թագուհին և նրա 12 արքայադուստրերը”, սակայն արքայադուտր Սոֆին հագնելու համապատասխան զգեստ չուներ: Հենց այդ պատճառով Լորենի տատիկը վարագույրից Սոֆիի համար զգեստ կարեց, իսկ Ռոմիլդան վերցրեց Սոֆիի սև կոշիկները և ներկի հաստ շերտի օգնությամբ այն սպիտակի վերածեց:

Նման տեսքով ապագա աստվածուհին, սեքս խորհրդանիշը և ուղղակի սրտեր կոտրող գեղեցկուհին հայտնվեց մրցույթի 200 մասնակիցների շարքերում: Մասնակիցներին շատերն անգամ իսկական ոսկյա զարդեր էին կրում, սակայն ըստ երևույթին` Սոֆին ադամանդներից առավել թանկարժեք ինչ-որ բանով էր օժտված: Մրցույթի ավարտին նա դեպի Հռոմ ուղևորություն շահեց և պաստառի մի քանի գլանափաթեթներ, որոնցով նրա ընտանիքն անհապաղ կերպով որոշակիորեն վերանորոգեց իրենց բնակարանը, որը վատ վիճակում էր գտնվում:

Իսկ հավերժական քաղաքն մեկընդմիշտ փոխեց Սոֆիի կյանքի հետագիծը: Նա մոդելի աշխատանք ստացավ և հայտնվեց իտալական կոմիկական սերիալում: Սակայն առաջին հոնորարներով հագուստներ չգնվեցին, այլ Ռոմիլդան միլիոն լիրա վճարեց Ռիկարդո Շիկոլոնեին, որպեսզի նա թույլատրեր երեխաներին իր ազգանունը կրել, իսկ արդյունքում դժբախտ Ռոմիլդայի դուստրերը զրկվեցին ապօրինածին երեխաների պիտակից:

Սոֆի Լորեն

Սակայն Սոֆին որոշ ժամանակ անց ազգանունը փոխեց Լազարոյով, քանի որ այն ավելի հնչեղ էր:

Շուտով Սոֆին Լազարո ազգանունը ևս մեկ անգամ փոխեց` արդեն Լորենով: Փոքր բյուջե ունեցող “Աֆրիկան ծովերից այն կողմ” ֆիլմի պրոդյուսերները որևէ ոչ իտալական ազգանուն էին ցանկանում, ինչի արդյունքում ծնվեց Սոֆի Լորենը` ոգեշնչված այն տարիներին հայտնի շվեդ դերասանուհի Մարտա Տորենով:

Վերջին անգամ Սոֆին անունը կփոխի` տիկին Պոնտի դառնալով: Երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին, Կառլոն կին, 2 երեխա, 2 տասնյակ հաջող ֆիլմեր և իր կողմից հայտնաբերած աստղ` Ջինա Լոլոբրիջիդային ուներ: Իսկ Սոֆիի վրա նա աչք դրեց այն բազմաթիվ գեղեցկության մրցույթներից մեկի ընթացքում, երբ ժյուրիի անդամ էր հանդիսանում: Արդյունքում նա Սոֆիին իր գրասենյակ ֆիլմում նկարահանելու նպատակով փորձի հրավիրեց: Օպերատորը չգիտեր ինչպես վարվել Սոֆիի անսովոր դիմագծերի հետ, սակայն նա կտրականապես հրաժարվեց քիթը վիրահատել և նիհարել: Սակայն Պոնտին այդ քմահաճույքը զիջեց, քանի որ բնազդաբար զգաց, որ ճիշտ խաղադրույք է կատարում: Հանձինս Կառլոյի Սոֆին իդեալական մենեջերի գտավ և իհարկե հոր, որ կյանքում չէր ունեցել: Սակայն այդ պահին նա արդեն “իր ընտանիքի համար հոր կարգավիճակում էր գտնվում, քանի որ ամբողջովին ապահվում էր մորն ու քրոջը":

Իսկ նրա աստղային ժամը 19 տարեկան հասակում էր, երբ Լոլոբրիջիդան հրաժարվեց Աիդայի դերից, քանի որ չէր ցանկանում, որպեսզի իրեն կրկնօրինակեն և նույնիսկ մեծն սոպրանո Ռենատա Տեբալդին: Իսկ Սոֆին չէր կարող իրեն նման քայլ թույլ տալ:

Սոֆի Լորեն

Այդ ժամանակ նա նաև Պոնտիի սիրուհին դարձավ: Պրոդյուսերը դեռևս ամուսնացած էր գեներալի դստեր հետ, իսկ այդ կապին դեմ էր նաև Ռոմիլդան, որը տեսնում էր, որ դուստրը բռնել է իր իսկ սխալ ճանապարհը: Պոնտին շարունակ կրկնում էր, որ Լորենը իրեն միայն իտալական ֆիլմերով չսահմանափակի:

Իսկ Սոֆին հետևեց նրա խորհրդին: Երբ նա առաջին անգամ Ամերիկա ուղևորվեց հետևեց սիրելիի խորհրդին և կարճ ժամանկահատվածում սկսեց Շեքսպիրի լեզվով խոսել:

Մի անգամ Պոնտտի հիշատակին ելույթի ընթացքում Սոֆին չկարողացավ զսպել արցունքները` հիշելով, թե ինչպես նա իրեն սովորեցրեց առանց դանակի օգնության, ճիշտ ձվածեղ ուտել:

1956թ. Պոնտին Սոֆիի համար դեր գտավ ամերիկյան “Հպարտություն և կիրք” ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն էին Ֆրենկ Սինատրան և Քերի Գրանտը: Իսկ նկարահանումների նախօրեին ռեժիսոր Ստենլի Կրամերը հավաքույթ էր կազմակերպել դերասանների համար:

Բազամաթիվ զգեստներ փորձած Սոֆին չափազանց շատ էր նյարդայնանում այդ հավաքույթի պատճառով: Իսկ Ավա Գարդների հետ նկարահնվելու երազանք ունեցող Քերի Գրանտը մտադրված կերպով ուշացել էր հավաքույթից: Ժամանելուց անմիջապես հետո նա սկսեց բարկացնել Սոֆիին` ձևացնելով, որ նրան շփոթում է Լլոլոբրիջիդայի հետ: Սակայն քառորդ ժամ անց սրտակերը սիրտը բացեց Սոֆիին` պատմելով իր կյանքի մասին: Նրանք ևս մեկ անգամ հանդիպեցին և միասին իսպանական ռեստորան հաճախեցին, իսկ արդեն որոշ ժամանակ անց ամեն երկո միասին էին: Դերասանը Սոֆիին սովորեցրեց օգտագործել Ամերիկայում բացված հորիզոնները, ճիշտ տպավորություն գործել, բացի այդ նա խնդրում էր գեղեցկուհուն ոսկյա թևնոցներ կրել, որոնք հենց ինքն էր նվիրել:Իսկ ամուսնության վերաբերյալ Գրանտի առաջարկն անիմաստ էր, քանի որ Սոֆին արդեն երեք տարի շարունակ գաղտնի նշանադրվել էր Պոնտիի հետ և “Հպարտություն և կիրք” ֆիլմի նկարահանումներից հետո նրանք առաջին անգամ համատեղ ճանապարհորդության մեկնեցին: Նրանք տեղավորվեցին հոլիվուդյան լեգենդար “Բեվերլի Հիլզ” հյուրանոցում և միասին ներկա գտնվեցին Սոֆիի պատվին կազմակերպված ճաշկերույթին: Այդ երեկոյի ընթացքում Լորենը շրջապատված էր բազմաթիվ լուսանկարիչներով և ձեռք բերեց շատ ավելի մեծ համբավ, քան ուղղակի իտալացի սեքս խորհրդանիշի կոչումն էր:

Շուտով Սոֆին հասկացավ, որ ստուդիաններն ուղղակի չգիտեն, թե ինչպես կարելի է իր հետ վարվել: “Նրանք հանձինս ինձ սովորական օտարերկրացի դերասանուհու էին տեսնում: Եվ փորձում էին ինձ փոխել”, - հիշել է դերասանուհին:

Սակայն դերասանուհին այնումաենայնիվ շարունակեց ամերիկյան ֆիլմերում նկարահանվել:

Իսկ Գրանտի հետ Լորենը նկարահանման հրապարակում հանդիպեց ևս մեկ անգամ` արդեն “Լողացող տնակ” ֆլմում: Ֆիլմը դարձավ դերասանուհու լավագույն հոլիվուդյան աշխատանքը, որի ընթացքում նրա և Գրանտի միջև քիմիան հավասար էր միջուկային պայթյունի: Այս դեպքում անգամ Պոնտին արդեն սկսեց խանդել: Նա սկսեց պաշտոնապես ամուսնալուծվելու մասին մտածել, իսկ Գրանտն այդ ընթացքում ամեն օր գործընկերուհուն ծաղիկներ էր ուղարկում:

“Ես ընտրության առջև էի կանգնած: Սակայն Կառլոն իտալացի էր և իմ աշխարհից, իսկ Քերին` ոչ”, - անկեղծացել է դերասանուհին:

Սոֆի Լորեն

Հայրենասիրությունը նրան չհիասթափեցրեց, քանի որ նախաճաշի ընթացքում Սոֆին պարբերականում նկատեց, որ Պոնտիի ամուսնալուծությունը հաստատվել է դատարանում և միագամից երկու փաստաբան նրան հավաստիացրեցին, որ Պոնտիին և Սոֆիին կարելի է ամուսիններ համարել:

Ճակատագրի հեգնանքով հաջորդ օրը “Լողացող տնակի” նկարահանման հրապարակում Լորենի և Գրանտի հարսանիքն էր նկարահանվում: Եվ դա միակ դեպքն էր, որ Սոֆիին հաջողվեց հարսի ճերմակ զգեստ կրել, քանի որ Վատիկանը դեմ էր Պոնտիի հետ նրա ամուսնությանը մինչև այդ: Բացի այդ Լորենը նաև Գրանտի կողմից շնորհավորանքների արժանացավ:

Պոնտիին կրկնամուսնության մեջ մեղադրեցին, իսկ Սոֆիին` անօրինական կենակցության: Տիկին Պոնտի դառնալու արդյունքում ամբողջ ուրախությունը ոչնչացավ, իսկ հաջորդ ութ տարիների ընթացքում սիրեցյալները ֆրանսիական Ռիվիերայում կամ Շվեյցարիայում դղյակներ վարձակալեցին` պայքարելով իտալական կրոնական և աշխարհիկ օրենքների դեմ:

Սոֆին չափազանց շատ էր կարոտում իր հայրենիքը: Իսկ 1967թ. նրանք ռիսկի դիմեցին Հռոմ վերադառնալու համար: Նրանց արգելեցին միասին հանրությանը ներկայանալ, թեև մեկ տարի առաջ նրանք իրենց ամուսնությունը գրանցել էին Ֆրանսիայում: Հենց այդ պատճառով նրանք ստիպված էին առանձին հյուր գնալ և հորինված անուններով հյուրանոցի համար պատվիրել: Սակայն Լորենը չկոտրվեց, նա այժմ ևս հավատարիմ է իր դիրքորոշամնը. “Ես ոչնչի համար չեմ զղջում”:

Իսկ Լորենի մասնակցությունը “Երկու կանայք” ֆիլմում փոխեց ամեն ինչ: Սոֆիին հաջողվեց առանց որևէ դժվարության այրի կնոջ մարմնավորել, իսկ այդ գործում նրան հարկավոր էր ընդամենը իր մանկության սովը, առնետներին, թունելում անցկացրած գիշերները հիշել: Կարելի է ասել այս ֆիլմում նրա մարմնավորում էր իր մորը` Ռոմիլդային:

“Ֆիլմը դիտելիս դուք արտասվում եք իմ հերոսուհու հետ միասին: Մինչև այդ ֆիլմը ես դերակատար էի: Սակայն այդ ֆիլմն ինձ իսկական դերասանուհի դարձրեց”, - խոստովանել է Սոֆին:

Եվ աշխարհը համաձայնվեց Լորենի հետ, ում Օդրի Հեփբերնի հետ միասին “Օսկարի” նոմինացրեցին և պատմության մեջ առաջին անգամ արձանիկը լավագույն կանացի դերի համար բաժին հասավ օտարերկրյա դերասանուհուն: Իսկ Լորենը վստահ էր, որ Օսկարի չի արժանանա: Մրցանակաբաշխությունը չէր հեռարձակվել իտալական հեռուստատեսությամբ և հենց այդ պատճառով նա հանգիստ պառկեց քնելու:

"Ինձ զանգահարեց Քերի Գրանտը և հարցրեց, թե արդյոք ես տեղյակ եմ, որ Օսկարի եմ արժանացել: Քերին չափազանց երջանիկ էր, որ ինքն էր ինձ այդ մասին տեղեկացնում”, - հիշում է Լորենը:

“Ես երբևէ Օսկարի չէի արժանանա, եթե շարունակեի Հոլիվուդում նկարահանվել: Ես գիտեի, որ իմ տեղն Իտալիայում է: Ես Ամերիկայում հայտնիություն ձեռք բերեցի իտալական ֆիլմերի շնորհիվ”:

Եթե Գրանտը Լորենի գլխավոր ամերիկացի գործընկերն էր, ապա Մարչելո Մաստրոյանին հստակորեն դարձավ նրա իտալացի գլխավոր զուգընկերը: Երբ Սոֆիին հարցնում են նրա մասին, նա միշտ ժպիտով պատասխանում է, որ 40 տարի շարունակ միասին են նկարահանվել: Եվ որ ինքը սիրում է իրենց համատեղ բոլոր ֆիլմերը:

Իրական կյանքում նրանք լավ ընկերներ էին, իսկ ֆիլմերում նրանք հարաբերություններում իսկական իտալական կրքեր էին բորբոքվում և բացի այդ նրանք 20-րդ դարի կինոմատոգրաֆիայի ամենագեղեցիկ զույգերեից են համարվում:

Տարիներ շարունակ Լորենը հուսահատ կերպով երազում էր մայրանալու մասին, սակայն հորմոնալ անհավասարակշռության շնորհիվ երկու երեխա կորցրեց:

Այդ իսկ պատճառով երրորդ անգամ մեծ դժվարությամբ հղիացած Լորենը փակվեց հյուրանոցի 18-րդ հարկում` խիստ անկողնային ռեժիմի հետևելով և անգամ խզեց հեռախոսային կապն արտաքին աշխարհի հետ, իսկ նրա կողքին այդ ընթացքում հավատարիմ Ինեսն էր գտնվում:

Արդյունքում, երբ Կառլո Պոնտի կրտսերը լույս աշխարհ եկավ, երջանկությունն ուղղակի անսահման էր: Իսկ արդեն չորս տարի անց կրկին խիստ անկողնային ռեժիմի հետևելու արդյունքում ծնվեց Էդուարդո Պոնտին: Նա հետևեց հոր օրինակին և պրոդյուսեր դարձավ, իսկ Կառլո կրտսերը դաշնակահարի մասնագիտություն ընտրեց:

Սոֆի Լորեն

Այդ ժամանակ լիարժեք երջանկության համար նրանց միայն սեփական օջախ էր հարկավոր: Այնպես որ Հռոմից 13 մղոն հեռավորության վրա գտնվող 16-րդ դարի դղյակի վերականգման համար Պոնտին ու Լորեն ինչպես ջանք ու եռանդ, այնպես էլ իրենց կարողությունը չխնայեցին:

Այս դրախտային անկյունում ամուսիններն անկոչ հյուրերի չէին սպասում, սակայն 1977թ.-ին նրանք կարաբիները հյուրընկալվեցին: Պոնտիին մեղադրեցին հարկերից խուսափելու և երկրից կապիտալները հեռացնելու մեջ: Նա ամեն կերպ պայքարում էր, սակայն դղյակն այնուամենայնիվ առգրավվեցին պարտքի դիմաց:

Իսկ նախքան առանձնատան կորցնելը Սոֆին փորձել էր փրկել անվանի նկարիչների կտավների հավաքածուն: Սակայն նրան չհաջողվեց դրանք Փարիզում գտնվող իր բնակարան տեղափոխել, քանի որ Հռոմի օդանավակայանում նրան ձերբակալեցին և 9 ժամ շարունակ հարցաքննեցին ամուսնու ֆինանսական գործողությունների մասին:

Առանձնատունը և արվեստի գլուխգործոցները վերադարձրեցին 1990թ-ին, իսկ մինչ այդ Լորենը հասցրեց հարկեր չվճարելու համար 17 օր բանտում անցկացնել: Իսկ Կառլոյին 4 տարով հասարական աշխատանքների իրականացման պարտավորեցրեցին:

Սոֆի Լորեն

Բանտից դուրս գալու ընթացքում նրան բնականաբար պապարացիները դիմավորեցին, իսկ Սոֆին նրանց չհիասթափեցրեց իր տեսքով:

Տարածված ասեկոսեների համաձայն` Պոնտիին չէին ներել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ հետ ամուսնանալու պատճառով: Սակայն Սոֆին ու Պոնտին շարունակում էին միմյանց կողքին մնալ: Եվ անգամ ամենատարբեր պարբերականներում հայտնվող տեղեկություններն ամուսինների դավաճանությունների վերաբերյալ չխալխլեցին նրանց ամուր հարաբերությունների հիմքը:

Ի տարբերություն իր հասակակից այլ աստղերի Սոֆին հասուն տարիքում ևս չդադարեց նկարահանվել: 2002թ.-ին նա հայտնվեց իր որդու` Էդուարդոյի “Անծանոթների շրջանում” ֆիլմում, իսկ 2009թ.-ին “Ինը” մյուզիքլում ստվերում թողեց Պենելոպա Քրուզին, Քեյթ Հադսոնին և Մարիոն Կոտիյերին:

Սոֆի Լորեն

2007թ.-ին Պոնտին մահացավ, սակայն Սոֆին բազմիցս հայտարարել է, որ նրա մահից անգամ տարիներ անց միևնույն է ցավը չի անցել և նա չի համակերպվել այդ կորստի հետ: Նա խոստովանել է, որ չափազանց շատ է կարոտում իր սիրելի ամուսնուն:

Նրա ծիծաղն ուրախության և արցունքների արանքում ինչ-որ բան է հիշեցնում: Իսկ կինոյի տաճարում Սոֆի Լորենը կենդանի վերջին աստվածուհին է և չնայած բազում դժվարություններին` նա շարունակում է ծիծաղել:






Մեկնաբանություններ - 1

elda     26.03.2018 Իմ անունն է Էլդա Ես ուզում եմ վկայել այն մասին, թե ինչ է կատարվում իմ ամուսինս Dr.Chamberc- ի հետ, եւ ես ամուսնացած եմ 5 տարի, հիմա մենք չունենք երեխա եւ բժիշկը մեզ ասաց, որ ես չեմ կարող ծնունել, որովհետեւ իմ մարմինը վնասված է եղել սխալ թմրանյութերի դեղատոմսի պատճառով, ինձ անհանգստացնում է, եւ իմ ամուսինը երջանիկ չէ, որ ամուսինը որոշում է ամուսնանալ մեկ այլ աղջկա հետ եւ ամուսնալուծվել, ես շատ ուրախ եմ, որ իմ ընկերոջը պատմել էի, որ նա ինձ դոկտոր Քամբբերչ էլփոստի հասցեն է, եւ ես երբեք չեմ հավատում եմ նրան այդքան շատ, թեեւ ես որոշեցի փորձել այն, եւ նա ինձ ասաց, որ ինքը կցանկանա ինձ երեք օր հետո ետ բերել ամուսնուն եւ հղիանալ, կասկածեցի, որ երրորդ օրը ամուսինս վերադարձավ ինձ ու լաց եղավ նա այլեւս չի ուզում ամուսնալուծվել, բժիշկը հաստատելուց հետո 2 ամիս անց, ես հղի եմ, եթե որեւէ խնդիր ունեք, Dr.Chamberc- ը կարող է օգնել ձեզ, ուղարկել էլեկտրոնային նամակ chamberc564@yahoo.com
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: