Հայերեն   English   Русский  

Ինքնասպանությունների թիվը Հայաստանում մտահոգիչ չէ. հոգեբույժ


  
դիտումներ: 2021

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում ամեն տարի 8000-ի ավելի մարդ ինքնասպանություն է գործում. այսինքն` ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ վերջ է դնում իր կյանքին: Դա ավելին է, քան պատերազմների զոհերի թիվը տարվա ընթացքում: Մասնագետները նշում են, որ գնալով ինքնասպանության դիմած անձանց տարիքը երիտասարդանում է. ինքնասպանության դիմում են հիմնականում 15-25 տարեկան անձինք:

Ինքնասպանությունների թիվը Հայաստանում մտահոգիչ չէ, սակայն պարտավոր ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել հետագայում նման խնդրի առջև չկանգնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Տարեցտարի ինքնասպանության փորձ կատարած անձանց թիվը մեծանում է. եթե 2009 թվականին այդ քայլին դիմել էր 498 մարդ, ապա 2013 թվականին այդ թիվը կազմել է 740:

Ըստ Սամվել Թորոսյանի ` միջանձնային հարաբերությունները և ընտանիքը մեծ դեր են խաղում կանխարգելման գործում: «Այն գործիքները, որոնք միջոցով կատարվում է ինքնասպանություն, չպետք է մատչելի լինեն»,- նշեց

Հոգեբան Կամո Վարդանյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ ինքնասպանության պատճառները կարող են տարբեր լինել. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 83 պատճառ է առանձնացնում, սակայն դրանց թիվը շատ ավելին է: «Երբեմն ինքնասպանությունը մարդուց կախված չէ. նա պարզապես այլ ելք չի տեսնում», - նշեց հոգեբանը: Պատճառները կարող են լինել և´ ֆիզիոլոգիական, և´ հոգեբանական: Այն մարդիկ, ում մոտ քիչ է սերոտոնինի քանակը և ագրեսիվություն կա, ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: