Հայերեն   English   Русский  

«Փյունիկը»՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող


  
դիտումներ: 435

Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթեց «Միկային»: Առաջին խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան Արթուր Քարտաշյանը 35-րդ րոպեին և Ռազմիկ Հակոբյանը 38-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Դավիթ Մանոյանը դարձրեց հաշիվը 3:0 և «Փյունիկը» իններորդ անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: